Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) պատգամավոր Օրհան Դելիգյոզը հայտնել է, թե ով է լինելու երկրի փոխնախագահը սահմանադրական փոփոխությունների ընդունումից հետո:
Նշենք, որ սահմանադրական փոփոխությունների հիմնական կետերը վերաբերում են երկրում կառավարման խորդարանական համակարգից դեպի նախագահական անցնելուն: 21 կետից բաղկացած փաթեթը ներկայացվել է խորհրդարանի քննարկմանը: Դելիգյոզի կարծիքով փոխնախագահ է դառնալու «Գորշ գայլեր» ծայրահեղական կազմակերպության քաղաքական թևը համարվող «Ազգայնական շարժում» կուսակցության (AKP-ԱՇԿ) նախագահ Դևլեթ Բահչելին:
Այս մասին տեղեկացնում է թուրքական «Vatan» թերթի կայքը: Դեիգյոզը հույս է հայտնել, որ սահմանադարական փոփոխությունների նախագիծը հանրաքվեում կստանա ժողովրդի աջակցության քվեն, որից հետո Բահչելին կդառնա նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի օգնականը՝ Թուրքիայի փոխնախագահը:
Նշենք, որ Թուրքիայի ներակայիս կառավարման համակարգում փոխնախագահի պաշտոն սահմանված չէ: Նոր սահմանադրությամբ նախատեսվում է հանել վարչապետի պաշտոնը և ներդնել երկրի փոխնախագահի պաշտոնը:
Հիշեցնենք, որ մեջլիսում սահմանադրական փոփոխությունների օրինագիծն անցկացնելու համար իշխող կուսակցությանն անհրաժեշտ կլինի 330 ձայն, սակայն ունի 316-ը:
Իշխող կուսակցությունը նախագիծը խորհրդարանում անցկացնելու և հանրաքվեի դնելու նպատակով բանակցություններ էր սկսել ընդդիմադիր ԱՇԿ-ի հետ: Բանակցությունների հաջող ավարտի մասին հայտարարել էր ԱԶԿ նախագահ, Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը՝ նշելով, որ ԱՇԿ-ի նախագահ Բահչելին այդ հարցում համագործակցելու պարտավորվածություն է ստանձնել:
Աղբյուր` Ermenihaber