Ամերիկացի մասնագետները պարզել են, որ NAD+ կոֆերմենտը առանցքային դերակատարում ունի ծերացման գործընթացում։ Ինչպես ցույց են տվել նոր հետազոտությունները, այն օգնում է ավելի երկար երիտասարդ մնալ և երկարացնում է կյանքի տևողությունը։
Ամենայն հավանականությամբ, այս բացահայտումը կհանգեցնի Պարկինսոնի, Ալցհեյմերի հիվանդությունների դեմ նոր մեթոդների մշակմանը, հաղորդում է Zee News-ը։
Գիտնականները առնետներին ներարկել են NAD+։ Հետազոտողները նկատել են, որ կոֆերմենտի շնորհիվ ծերացման գործընթացը կրծողների մոտ ավելի ուշ է սկսվել։
Աղբյուրը՝ Blognews.am