▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գագիկ Խաչատրյանի որդիներին առնչվող հրապարակումն ուղարկվել է ԱԱԾ

 

 

 

 

 

civilnet.am-գրում է. Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հանձնարարությամբ՝ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի որդիների՝ ԱՄՆ-ում բազմամիլիոնանոց անշարժ գույքի գործարքի մասին հրապարակումն ուղարկվել է Ազգային անվտանգության ծառայություն՝ դրան ընթացք տալու նպատակով: ՍիվիլՆեթի հարցմանն ի պատասխան՝ այս մասին տեղեկացրին գլխավոր դատախազությունից:

Հունիսի 30-ին «Հետք» էլեկտրոնային թերթը հոդված էր հրապարակել ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի որդիների՝ Գուրգեն և Արտյոմ Խաչատրյանների կողմից Լոս Անջելեսի Վեսթվուդ թաղամասում 2010թ. 11 միլիոն դոլարով շքեղ առանձնատուն ձեռք բերելու մասին: Խաչատրյանի որդիներն այժմ վաճառքի են հանել իրենց ձեռք բերած անշարժ գույքը:

Նյութը՝ սկզնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more