▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գագիկ Մելիքյանը պատրաստ է ներողություն խնդրել

ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն օրեր առաջ   անդրադարձել էր մեծ աղմուկ հանած նախագծին`ըստ որի քաղաքացիների ամենամսյա աշխատավարձից 1000 դրամ կփոխանցվի զինծառայողների համար մշակված ապահովագրավճարների նոր համակարգին:

Գագիկ Մելքոնյանը անդրադառնալով հանրության բացասական արձագանքին,  կոպիտ հայտարարությամբ էր հանդես եկել՝ ասելով.

«Ֆեյսբուքյան գրառումները հասարակության կարծիքը չեն արտահայտում: Իրականում, պետք չէ հասարկության անունից խոսել, եթե այդ հասարակությունը 50 հոգի է: Պետք չէ մի քանի տականքների անունից գրված նման գրառումներին  պատասխան տալ»:

«Այն արտահայտությունները, որոնք վերագրվում են ինձ իրականությունից բավականին հեռու են, նման արտահայտություն հասարակության կամ ժողովրդի հետ կապված երբևէ չեմարել ու չեմ անելու: Նման մտածողությունն ինձ համար անհարիր է», - այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Գագիկ Մելիքյանը:

Վերջինս հավելեց նաև, որ, եթե ժողովրդի մեջ նման ընկալում է ձևավորվել, ինքը պատրաստ է ներողություն խնդրել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more