▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գագիկ Ծառուկյանի թիկնազորի անդամ ներկայացածը խաբել է քաղաքացուն

 

avto nkar

 

 

 

 

 

 

 

a1plus.am-ը  գրում է. 4 երեխաների հայր Վրեժ Տեր-Գալստանյանը արդեն երկու տարի է պայքարում է իր  «Տոյոտա»  մակնիշի մեքենան հետ ստանալու համար: Նրա խոսքերով՝ նոտարական հաստատումով, տարժամկետ մարումով  մեքենա է գնել ոմն Կարեն Առաքելյանից, ով ներկայացել  է որպես Գագիկ Ծառուկյանի անձնական թիկնազորի անդամ:  2800 դոլար վճարել է ամիսների ընթացքում, սակայն պարզվել է, որ մեքենան անսարք է: Կարեն Առաքելյանի հետ խնդիրը պարզելու փորձն ավարտվել է սպառնալիքներով եւ մեքենան հետ վերցնելով:   Հիմա նա միայն մեկ ցանկություն ունի:

« Որ պարոն Ծառուկյանը իմանա իր  թիկնազոր ներկայացած անձինք ինչ սեւ գործեր են անում: Գումարը խլելուց հետո մեքենան էլ են խլում եւ մինչեւ հիմա ոչ մի կոպեկ չեն վերադարձնում : Ինձ ասում են, ուզում ես դիմի Վովա Գասպարյանին, ուզում ես դիմի դատարան:  Ում ուզում ես դիմի, միակ մարդը Էդոն է, որ մեզ կարող է ասել՝ տվեք կամ մի տվեք»,- ասաց Վրեժ Տեր-Գալստանյանը:

Էդոն` Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ  Բաբայանն է:

Նրա խոսքերով՝  հանդիպում է կազմակերպվել նաեւ թիկնազորի պետի հետ եւ նա հերքել է իր մասնակցությունը այս  դեպքին:  « Էդոն իմ  հարազատների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ ոչ մի բանից տեղյակ չէ: Անգամ վիրավորել է Կարենին, որ դու քանի գլխանի ես, որ իմ ու պարոն Ծառուկյանի անունից նման սեւ գործեր անես»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more