▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանի դպրոցներում բջջային հեռախոսների գործածումը կսահմանափակվի

Երևանի քաղաքապետարանն առաջարկում է մայրաքաղաքի դպրոցներում սահմանափակել բջջային հեռախոսների գործածումը։ 1-6-րդ դասարանների աշակերտներին կարգելվի դասապրոցեսի, դասամիջոցի և միջոցառումների ժամանակ իրենց մոտ ունենալ միացված բջջային հեռախոս։ Առանձին դեպքերում, երբ երեխան ստիպված պետք է հեռախոս տանի դպրոց, այն կհանձնի դասղեկին, կպահվի համապատասխան վայրում, և միայն դասերից հետո կկարողանա վերցնել։ Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց Հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը։ «Իսկ 7-12-րդ դասարանցիների համար առաջարկվում է սահմանափակումներով օգտագործում, ընդ որում խոսքը միայն հեռախոսների մասին չէ, այլ պլանշետների, խելացի ժամացույցների, բոլոր սարքավորումների։ Բացառությամբ կօգտագործվի միայն կրթական նպատակներով, ուսուցչի հրահանգով և վերահսկողությամբ, դա կարող է լինել շաբաթական մեկ-երկու անգամ»,- ասաց Խաչատրյանը՝ առաջարկելով մինչև տոտալ արգելումը 15 դպրոցներում մոնիթորինգ իրականացնել և տարավերջին գնահատել ցուցանիշներն ու առաջադիմության որակը։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանն առաջարկեց վերջանական որոշում կայացնելուց առաջ ամփոփել բոլոր կարծիքները․ «Իհարկե դպրոցականները կընդվզեն մեր որոշման դեմ, սակայն կրթության որակի, առօրյայի և նույնիսկ նրանց երջանկության վրա այս ամենը դրական է ազդելու»,- նշեց նա:

***

Հաղորդավարուհի, երգահան Մարինա Թագակչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ի՞նչ է նշանակում՝ երեխան հեռախոս չվերցնի դպրոց։
Շատ դպրոցներում, այդ թվում իմ երեխաների, երեխան առավոտյան հեռախոսը հանձնում է և ողջ դասապրոցեսի ընթացքում հեռախոսի երեսն էլ չի տեսնում, իսկ հետո, դասերի ավարտին այն վերադարձվում է, այսինք տվյալ դեպքում հեռախոսը չի խոչընդոտում դասապրոցեսին:
5-6-րդ դասարաններն այն տարիքն է, երբ ծնողը դեռ քիչ քիչ իր վերահսկողությամբ թույլ է տալիս երեխային մենակ վերադառնալ տուն, շատերը հարկադրաբար (աշխատող կամ մանկահասակ այլ երեխաների խնամք ապահովող) և հեռախոսը դա այն միակ կապն է, որի միջոցով ծնողը տեղեկանում է ինչպես երեխան անցավ փողոցը, արդյոք չի շեղել ճանապարհը, անցանկալի, վտանգավոր մարդիկ չեն անհանգստացնում և այլն, չէ որ տանից մեծ հեռավորության վրա գտնվող շատ դպրոցականներ կան։
Այդ դեռահաս տարիքում համ սխալ ու կոպիտ մարդու իրավունքի խախտում է բռնանալ երեխայի այդչափ ցանկալի ու սպասված (արդեն մենակ տուն գամ, մեծ եմ) արդար պահանջին, զրկելով երեխային ինքնուրույնությունից, սխալ է նաև ինքնուրույն թողնելով չվերահսկել այդ վտանգավոր տարիքում քայերը։
Եթե դպրոցահասակների շրջանում «բարեփոխում» եք անում, գոնե հոգեբանների ու իրավաբանների հետ խորհրդակցեք»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more