Armtimes.com-ը գրում է. Երևանի Խանջյան փողոցի վրա կառուցված սպորտային համալիրը քիչ անց պաշտոնապես կբացվի: Բացման արարողությանը մասնակցելու են Սերժ Սարգսյանն ու «Մուլտի գրուպ» կոնցեռնի ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Սպորտային համալիրը կառուցել է «Մուլտի գրուպը»:
Մի խումբ կանայք հավաքվել էին համալիրի մուտքի մոտ՝ Խանջյան փողոցին հարող մայթի վրա: Նրանցից ոմանց ձեռքում նամակներ կային: Ոստիկանության ծառայողները՝ շուրջ 10 հոգի, կանանց համոզում էին, որպեսզի հեռանան այդ հատվածից և համալիրից մոտ 100 մետր հեռավորության վրա հավաքվեն: Սակայն կանայք ընդդիմանում էին: Նրանց հետ էր նաև հաշմանդամության սայլակով մի երիտասարդ: Մոտ 10 րոպե նրանց հետ զրուցելուց հետո ոստիկանները որոշեցին կանանցից մեկին բերման ենթարկել:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում