▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ֆրանսիայի ՆԳ նախարարն Ադրբեջանում «պերսոնա նոն գրատա» է ճանաչվել՝ ԼՂՀ այցելելու համար

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը Ֆրանսիայի ներքին գործերի նոր նախարար Բրունո Լե Ռուի անունը ներառել է «անցանկալի անձանց» ցանկում, որոնց մուտքն Ադրբեջան արգելված է:

Պատճառն այն է, որ Բրունո Լե Ռուն, լինելով Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր, 2015 թվականի սեպտեմբերին այցելել է Լեռնային Ղարաբաղ: Նա ներառվել է Ադրբեջանի «սև ցուցակում» դեկտեմբերի 6-ին, որտեղ գտնվում է 91 համարի տակ, գրում է contact.az-ը:

Այսօրվա դրությամբ Ադրբեջանի «անցանկալի անձանց» ցանկում կա 623 օտարերկրացի:

Artsakhpress.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more