▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ֆուլ հաուս»-ները մեր լեզվի հերն անիծում են»

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 1998թ. մարտին Հեռուստատեսության միջազգային օր է հռչակել նոյեմբերի 21-ը՝ ի հիշատակ 1996թ. Հեռուստատեսային առաջին միջազգային համաժողովի անցկացման ամսաթվի։ 
Պետություններին առաջարկվել է նշել այս օրը՝ փոխանակվելով հեռուստատեսային հաղորդումներով, որոնք նվիրված կլինեն խաղաղության, անվտանգության, տնտեսական և սոցիալական զարգացման ու մշակութային փոխանակման ընդլայնման խնդիրներին։ 

«Հեռուստատեսությունը սրընթաց կերպով է զարգացել ու Հայաստանում դարձել է առաջատար լրատվամիջոցն և մինչև օրս պահպանում է այդ դիրքերը, չնայած որ որոշակի դիրք նվաճել է համացանցային լրագրությունը: Այսպիսի միտք կա՝ հեռուսատեսությանը կարող է փոխարինել հեռուստատեսությունը՝ միայն ավելի մեծ էկրանով»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  ՀՀ կրթության և գիտության նախարարության լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը:

Անդրադառնալով հեռուստաեթերում առկա թերություններին՝ նկատեց.

«Լրատվական դաշտը գրեթե չունի լեզվական խաթարումներ։ Դժվարություններ կան հաղորդավարների հետ: Շարունակում են իրենց բառապաշարը մոտեցնել քաղաքային լեզվին, օգտագործել բարբառների ոչ լավագույն դրսևորումները, խոսակցական արտահայտությունները, որոնք քմծիծաղ են առաջացնում: Ինչ վերաբերում է  դրամատուրգիայի պակաս ունեցող մեր հեռուստասերիալներին, «Ֆուլ հաուս»-ներին, ապա դրանք հեռուստադիտողի շրջանում սիրելի դարձնելու համար ստիպված են մեր լեզվի  «հերն անիծել»: 

ՀՀ կրթության և գիտության նախարարության լեզվի պետական տեսչության պետը նշում է.

«Սխալ է այն կարծիքը, որ պետք է ենթարկվել հեռուստադիտողի ճաշակին: Հեռուստադիտողի ճաշակը բազմազան է, ուստի պետք է ոչ թե ենթարկվենք նրա ճաշակին, այլ բարձրացնենք այն՝ արվեստի, արժեքային համակարգի նկատմամբ»:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more