Արդեն տեղեկացրել ենք, որ ադրբեջանական haqqin.az կայքը երեկ գրել էր, թե Բաքու մեկնած Վահե Ավետյանին, Սյուզան Ջաղինյանին և Վահան Մարտիրոսյանին կմիանա Արմեն Վիրաբյան անունով ոմն ակտիվիստ: Ըստ կայքի` Վիրաբյանը հարցազրույց է տվել haqqin.az-ին, որում հայտնել է, թե 2013 թվականին եղել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձն ու իբր հանդիսացել է «Էլեկտրիկ Երևանի» ակտիվիստներից մեկը: Նա պնդել է, թե իշխանությունների հետապնդումների պատճառով ստիպված է եղել փախչել Գերմանիա:
Սակայն Արմեն Վիրաբյանի եղբայրը կապ է հաստատել Yelaket.am-ի հետ՝ ասելով, որ եղբայրը գտնվում է Գերմանիայում և տարածված լուրն ապատեղեկատվություն է…
Հավելենք, որ ավելի ուշ էլեկտրաէներգիայի դեմ պայքարը նախաձեռնած երիտասարդներից Վաղինակ Շուշանյանն ու Մաքսիմ Սարգսյանը ասել էին, որ Արման Վիրաբյանը որեւէ կապ չի ունեցել «Էլեկտրիկ Երեւան»-ի կազմակերպչական աշխատանքների հետ եւ չի եղել առաջին շարքերում: