▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եվրոպայում սկսում են չհանդուրժել միգրանտներին

ՄԱԿ–ի տվյալներով` հունվարի 1-ից սկսած Միջերկրական ծովով Եվրոպա է ժամանել386 հազար 495 միգրանտ։ Նրանց հիմնական մասին ընդունել են Հունաստանն ու Իտալիան։ Ի դեպ, Իտալիայում բնակչության79 տոկոսը կարծում է, որ իրենց երկրում միգրացիոն իրավիճակը վատացել է։ Այսինքն` եվրոպացիներնանհանդուրժողականություն են դրսևորում միգրանտների հանդեպ։

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Թևան Պողոսյանն անհանդուրժողականության ալիքըտրամաբանական է համարում.

«Եվրոպայում դրական կվերաբերվեին միգրացիոն գործընթացներին, եթե այնտեղ գնային ապահով երկրների մարդիկ, որոնքկիսում են եվրոպական արժեքների ընկալումը։ Իսկ եթե մարդիկ գալիս են ու իրենց պարտադրանքներն առաջ տանում, այլիրավիճակ է ստեղծվում, օրինակ` ասում են, որ պետք է փոխվի դպրոցական մենյուն, իրենց թելադրած պայմաններնապահովվեն:Ինչքան ահաբեկչական գործողությունները շատ լինեն, ընդդիմանալու ցանկությունն ավելի մեծ կլինի»,- ասացնա։

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Վահե Էնֆիաջյանն էլ կարծում է, որ խնդիրը տարիներիընթացքում միայն աճում է, որը հաստատում են միջազգային վերլուծությունների արդյունքները։

«Որոշ չափով հասկանալի է տեղաբնակների այն մտահոգությունները, որոնք առաջանում են միգրացիոն ներհոսքերիպատճառով, բայց նաև հարցն ունի հումանիստական և քաղաքակիրթ աշխարհի կանոններին հարիր մոտեցում, որն, իհարկե,հնարավոր չէ անտեսել»,- ասաց Էնֆիաջյանը։

Նրա խոսքով` հայերի համար այդ խնդիրը նույնպես արդիական է, քանի որ սիրիական պատերազմից հետո սիրիահայներգաղթյալների թիվը մեծ էր։

«Մենք պարտավոր ենք ինչպես պետական, այնպես էլ հասարակական տրամադրությունների շրջանակում անելառավելագույնը, որպեսզի Հայաստան վերադարձած մեր հայրենակիցների համար ստեղծվեն ապրելու և աշխատելուբարեկեցիկ և արժանի պայմաններ»,-ասաց նա։

Վահե Էնֆիաջյանն ավելացրեց` մարդասիրությունը դասվում է մարդակային ամենավեհ արժեքների շարքը։

Նշենք, որ Sputnik.Կարծիք հարցման տվյալով` Իտալիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի բնակիչների մեծամասնությունը(համապատասխանաբար 79%, 67% և 53%) կարծում է, որ վերջին տարում իրենց երկրներում միգրանտների հետ կապվածիրավիճակը վատացել է։ Գերմանիայում և Իսպանիայում դժգոհների թիվը կազմել է 45%, իսկ Լեհաստանում` 35%։:

Sputnik.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more