▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե ոչ ես, ապա ո՞վ. Գևորգը թողեց Ռուսաստանում իր կրթությունն ու եկավ Արցախում ծառայելու

Blognews.am-ը գրում է.

Գյումրիում այցելեցինք զոհված շարքային զինծառայող Գևորգ Վարդանյանիընտանիքին:

 Գևորգը ծնվել է 1996 թվականին Գյումրիում, բայց 6 տարեկան հասակից  ընտանիքի հետ ապրել է Ռուսաստանի Դաշնությունում: Ապրելով ու սովորելով ՌԴ-ում՝ նախընտրել է ծառայությունն անցնել հայրենիքում, և բանակ զորակոչվելու տարիքը լրանալուն պես, Գյումրի է վերադարձել: Սիրած արտահայտություն ուներ, ասում էր «եթե ոչ ես, ապա ո՞վ»:

Գևորգի հայրը պատմում է, որ անհանգստանում էր, թե այլ միջավայրում մեծացած իր որդին չի կարող հարմարվել հայաստանյան բանակային կյանքին և դժվարություններ կունենա: Բայց կարճ ժամանակ անց իմացել են , որ Գևորգը փայլուն է դրսևորում իրեն: Ծառայում էր Թալիշուի ուղղությամբ: Սկզբում, երբ հայերեն տառերը չի իմացել, խնդրել է զինվորական երդումն ու զինվորական կանոնադրությունն իր համար ռուսերեն տառերով գրեն, որ սովորի և ամեն ինչ ճիշտ անի և դիրքեր բարձրանա: Հետագայում սկսել է հայերեն գրել ու կարդալ սովորել:

Գևորգը մի քանի անգամ իր ընկերների հետ  ետ է մղել տարբեր դիվերսիաներ՝ արժանանալով  տարբեր խրախուսանքների:

2015 թվականի սեպտեմբերի 25-ին դիվերսիոն ներթափանցման ժամանակ ընկերներից մեկի կյանքը փրկելու համար խրախուսական արձակուրդի է արժանացել: 


Պարոն Գագիկը նաև հիշեց, որ ռուսական քոլեջում, որտեղ Գևորգն էր սովորում ուսանողներին հանձնարարել են որևէ խնդրի  շուրջ վերլուծություն գրել, Գևորգն ասել է. «ես հայ եմ և ինձ համար կա մեկ խնդիր՝ Արցախի խնդիրը», և իր աշխատանքն այդ թեմայով է գրել ու ներկայացրել: Ռուսական դպրոցում չէր անցել  Հայոց պատմություն, բայց ամբողջ օրն համացանցում այդ մասին էր կարդում, ու ինչ էլ չէր գտնում ծնողներին էր հարցնում: 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more