▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը դեմ է Հայաստանի տարածքային ամբողջականությանը». Կարեն Հեքիմյան

Հասարակական գործիչ կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Պարզվում է` ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին/EPMIB-ը դեմ է Հայաստանի տարածքային ամբողջականությանը:
Վերջերս գրել էի, որ ադրբեջանցիները ցամաքեցրել են ՀՀ միջազգայնորեն ճանաչված և անբաժանելի մաս կազմող Արծվաշենի ջրվեժը: Մեծ հաշվով, գիտեի, որ պաշտոնական Երևանը թքած կունենա թե գրառմանս, թե Արծվաշենի վրա: Այդ իսկ պատճառով բավարարվեցի միայն հոդվածի հրապարակմամբ: Ի տարբերություն ինձ, ակտիվ քաղաքացիներից Սեմյոն Բաբայանը (Sem Byan) դիմեց ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին: Բա էլ ո՞ւմ դիմեր:
Տեսչական մարմնից պատասխանեցին, որ խնդիրը «դուրս է նրանց լիազորություններից»: Այսինքն, ՀՀ միջազգայնորեն ճանաչված և անբաժանելի մաս կազմող տարածքի խնդիրները «դուրս են» պաշտոնական Երևանի լիազորություններից: Այլ կերպ ասած` պաշտոնական Երևանն, ի դեմ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, դեմ է Հայաստանի տարածքային ամբողջականությանը:
Ակամա հիշեցի ժամանակին, նման պայմաններում պաշտոնական Բաքվի գործողությունները: Սկսած Լեռնային Ղարաբաղ այցելության համար «սև ցուցակում» ընդգրկելուց մինչև բնապահպանական ոլորտում «հանցագործությունների» վերաբերյալ հաղորդումներն ու քրեական գործերի հարուցում:
Ի տարբերություն պաշտոնական Բաքվի, պաշտոնական Երևանը փաստացի ասում է, որ ՀՀ ինքնիշխան տարածքի բնապահպանական խնդիրներով չի զբաղվում:
Այսպես շարունակվելու դեպքում, գոնե բնապահպանական խնդիրների առկայության դեպքում, Հայաստանի քաղաքացիները ստիպված կլինեն Բաքվին դիմել»:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more