armtimes.com-ը գրում է. Դերասան Սերգեյ Դանիելյանն զրույցում անդրադարձել է «Ուրվագիծ» հաղորդման հեղինակ եւ վարող Պետրոս Ղազարյանի հետ ունեցած հանդիպմանը, «Քաղաքացիական ակտիվ քայլ» կուսակցության գրանցմանն ու «Շանթ» հեռուստաընկերությունում իր գործունեությանը:
- Պարոն Դանիելյան, հանդիպեցի՞ք Պետրոս Ղազարյանին:
- Այո, հանդիպեցի:
- «Ուրվագիծ» հաղորդման հետ կապված քննարկում ունեցե՞լ եք:
- Այո, ունեցել եմ, իսկ ինչո՞ւ չեք զանգահարում իրեն:
- Իրեն էլ կզանգահարեմ: Ձեզ ի՞նչ տվեց այդ հանդիպումը, զուտ ընկերական հանդիպո՞ւմ էր:
- Զուտ ընկերական հանդիպում էր, ճաշում էինք, այդքան բան:
- Ձեզ համար հիմա հասկանալի է, թե ինչո՞ւ է Պետրոս Ղազարյանը գնացել արձակուրդ, ինչ խնդիրներ են առաջացել ձեզ հյուր կանչելուց հետո:
- Ինձ համար հասկանալի է, բայց լավ կլինի, որ այդ ամեն ինչի մասին էթիկայից ելնելով, դուք իր հետ խոսեք, ես չեմ ուզում իր փոխարեն խոսել:
- Այդ հանդիպմանը եղե՞լ է այնպիսի քննարկում, որ ներողություն խնդրեք կատարվածի համար, ափսոսաք:
- Ով՝ ե՞ս:
- Այո:
- Ոչ, իհարկե: Ումի՞ց պետք է ներողություն խնդրեմ:
- Կատարվածի համար ….
- Պետրոսի՞ց ներողություն խնդրեմ:
- Այո:
- Չէ իհարկե, որովհետեւ Պետրոսի հեղինակային ծրագիրն է, ինքը գիտեր ում է հրավիրել, ի՞նչից էինք խոսելու եւ այլն: Ես զղջում եմ ուղղակի, որ կարող է մարդը տուժեր: Բայց դա իմ կեցվածքից չի, որ այդպես է, դա մեր երկրի ընդհանուր խնդիրն է: Այդքան բան:
- «Կենտրոն» հեռուստաընկերության վարքագիծը նորմա՞լ եք գնահատում:
- Ես չգիտեմ, «Կենտրոնի» վարքագիծը մինչեւ հիմա Պետրոսի վարքագիծն է եղել, դրանից հետո չգիտեմ, թե ինչ վարքագիծ կդրսեւորի եւ այլն:
- Նկատի ունեի նաեւ, որ հաղորդման տեսագրությունը YouTube-ից հեռացվեց:
-Ճիշտն ասած՝ ես այդ մեխանիզմը չգիտեմ, ով է հեռացնում տեսանյութերը YouTube-ից:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում