▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես տգետ և կիսագրագետ քահանան եմ

Արվեստագետ, գիտնական ԳԱԱ թղթակից անդամ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Հենրիկ Հովհաննիսյանը և կենսաբան Դոլորես Ղափանցյանը այսօր՝ լրագրողների հետ հանդիպան ժամանակ խոսեցին ալյուրի հարստացումից ու վտանգներից:

«Հարցեր կան, որոնք քննարկման ենթակա չեն: Դրանք ուղղակի պետք է դատապարտել: Հացի պղծման հարցը  չէր կարելի քննարկել: 15-16-րդ դարերում կաթոլիկները Հայաստանում քարոզում էին կաթոլիկություն ու փորձում էին համոզել հայ քահանաներին: Հայ քահանաները կիսագրագետ էին, բոլորը չէ, որ Ճեմարանն էին ավարտել, ուստի շատերին հեշտ էր համոզելը: Բայց, երբ ասում էին, որ գինուն պետք է ջուր խառնել, հայ քահանաները կատաղում էին: Ես այդ տգետ և կիսագրագետ քահանան եմ: Ես խոսում եմ նրանց դիրքից: Հացը չպետք է պղծեն, այն բնության հավերժական սիմվոլներից է: Կարծում եմ, որ այս գործին անպայման պետք է մասնակցի եկեղեցին»,-ասաց  Հենրիկ Հովհաննիսյանը:

Նրա համար դեռևս հարցական է մնում, թե ի՞նչ նպատակ է սա հետապնդում:

Շարունակելով վերջինին՝  Դոլորես Ղափանցյանը հայտնեց իր զարմանքը՝ ասելով.

«Զարմացած եմ, որ մեր աթոռապաշտ այրերը չեն ուզում գիտակցել պարզ իրողությունը, այն է՝ մենք ցանկանում ենք շարունակել հաց ուտել: Մեզ հայտնի չէ, թե ինչ և ինչքան է խառնվելու հացի հետ: Այն ի վերջո կդառնա սննդային հավելում, ոչ թե հաց»:

Ապա անդրադարձավ  ալյուրը երկաթով հարստացնելու դեպքում սպասվող խնդիրներին.

«Սա խիստ վտանգավոր է, քանի որ, եթե բջիջը քայքայվեց, նրա պարունակությունն այլևս նորմալ կենսագործունեության չի ենթարկվում: Վաղուց ապացուցված է, որ այն օրգաններում, որտեղ կուտակվեց երկաթը, վտանգավոր է հյուսվածքների և դրանցում կատարվող փոխանակությունների համար: Օրինակ՝ 100 տոկոսով կուտակվելով լյարդում՝ առաջացնում է լյարդի ցիռոզ, կուտակվում է ենթաստամոքսային գեղձում՝ առաջացնելով շաքարային դիաբետ, արյունատար անոթների պատերին եթե կուտակվի՝ կառաջանա սկլերոզ: Վերարտադրության տարիքում գտնվող կանանց մոտ տեղի է ունենում ֆիզիոլոգիական արյունահոսություն: Տղամարդկանց դեպքում էլ, եթե երկաթը կուտակվի հիպոֆիզ գեղձում, առաջանում է հորմոնի անբավարարություն, որը հանգեցնում է անպտղության,  իգական սեռական հատկանիշների զարգացման: Մարդու օրական պահանջը շատ չնչին է, որովհետև մարդու օրգանիզմում երկաթը մոտավորապես 3-5 միլիգրամ է կազմում և ավելցուկը երկաթի, որը մտնում է մարդու օրագանիզմ, արդեն փոխանակության մեջ է մտնում երկաթ փոխադրող սպիտակուցների հետ, օրգանիզմում և բջիջներում սկսում է  կուտակվել նստվածքային երկաթը, որը քայքայում է բջիջների լիպիդային թաղանթները»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է ֆոլաթթվին, ապա կենսաբանի խոսքով, ցորենի թեփը ֆոլատ, երկաթ և օրգանիզմի կենսագործունեությունն ապահովող մի շարք միկրոտարրեր է պարունակում, ուստի թեփը կարելի է աղալ և վերադարձնել ալյուրին:

Անի Կարապետյան

 

Դոլորես Ղափանցյանը խոսեց ալյուրը երկաթով հարստացնելու դեպքում սպասվող խնդիրների մասին.
«Սա խիստ վտանգավոր է, քանի որ, եթե բջիջը քայքայվեց, նրա պարունակությունն այլևս նորմալ կենսագործունեության չի ենթարկվում: Վաղուց ապացուցված է, որ այնօրգաններում, որտեղ կուտակվեց երկաթը, վտանգավոր է հյուսվածքների և դրանցում կատարվող փոխանակությունների համար: Օրինակ՝ 100 տոկոսով կուտակվելով լյարդում՝ առաջացնում է լյարդի ցիռոզ, կուտակվում է ենթաստամոքսային գեղձում՝ առաջացնելով շաքարային դիաբետ, արյունատար անոթների պատերին եթե կուտակվի՝ կառաջանա սկլերոզ: Վերարտադրության տարիքում գտնվող կանանց մոտ տեղի է ունենում ֆիզիոլոգիական արյունահոսություն: Տղամարդկանց դեպքում էլ, եթե երկաթը կուտակվի հիպոֆիզ գեղձում, առաջանում է հորմոնի անբավարարություն, որը հանգեցնում է անպտղության,  իգական սեռական հատկանիշների զարգացման: Մարդու օրական պահանջը շատ չնչին է, որովհետև մարդու օրգանիզմում երկաթը մոտավորապես 3-5 միլիգրամ է կազմում և ավելցուկը երկաթի, որը մտնում է մարդու օրագանիզմ, արդեն փոխանակության մեջ է մտնում երկաթ փոխադրող սպիտակուցների հետ, օրգանիզմում և բջիջներում սկսում է  կուտակվել նստվածքային երկաթը, որը քայքայում է բջիջների լիպիդային թաղանթները»

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more