ԴՕԿ կուսակցության լրատվականը հայտնում է․ «Հարգելի հայրենակիցներ, Վարդան Ղուկասյանի աջակիցներ։ Նախկինում ևս տեղեկացրել ենք, որ դատավարությունն ավարտվել է։ Փաստաբանական խմբից և դատախազից դատարանը պահանջել է ներկայացնել եզրափակիչ խոսքի կամ դիրքորոշման գրավոր տարբերակը, որից հետո կհայտարարվի դատական ակտի հրապարակման օրը։ Սեպտեմբերի 12-ին հրապարակում չի լինելու, ինչը թյուրիմացաբար բարձրաձայնում են ոմանք։ Գիտակցելով հանդերձ ձեր մեկ օր շուտ Վարդան Ղուկասյանին տեսնելու, ձայնը լսելու ցանկությունը՝ անհրաժեշտ է սպասել, մինչև դատարանը կհայտարարի վերջնական դատական ակտի հրապարակման օրը, ինչի մասին անմիջապես ձեզ կիրազեկվի։ Ինչպես իր վերջին հայտարարության ժամանակ հայտարարեց Վարդան Ղուկասյանը, նա պայքարում է ոչ միայն իր, այլ նաև բոլորի ազատության ու արժանապատիվ ապրելու համար ու դրան հասնելու համար ոչ մի խոչընդոտ ի զորու չէ հաղթելու մեր առաջնորդին։ Պարոն Ղուկասյանի կամքն անսասան է, իսկ հաղթանակը սարերի ետևում չէ»։ |
ԴՕԿ կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն more

more

more

more

more

more

more