Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Լուսանկարը հրապարակել են ադրբեջանական լրատվամիջոցները: Այն պատկերում է Վաշինգթոնում տեղի ունեցած մի միջոցառմանը Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Նարեկ Մկրտչյանի ձեռքսեղմումը Ադրբեջանի նախագահի օգնական Հաջիևի հետ: Դատելով լուսանկարից, այն ոչ միայն պարզապես դիվանագիտական ձեռքսեղմում է, այլ շատ ջերմ ձեռքսեղմում: Ընդ որում, հարկ է նկատել, որ դատելով պատկերից, այն վաղեմի ծանոթների ձեռքսեղմում է: Այսինքն մարդկանց, որոնք նախկինում ունեցել են շփումներ, բավականին ծանոթ են միմյանց: Թե որտեղ են շփվել Նարեկ Մկրտչյանն ու Հիքմեթ Հաջիևը նախկինում, դժվար է ասել: Գիտենք, որ Մկրտչյանը Հայաստանում սոցապնախարար էր և ի պաշտոնե չուներ Ալիևի օգնականի հետ շփվելու անհրաժեշտություն: Միևնույն ժամանակ, ակնհայտ է, որ Մկրտչյանը բավականին սերտ կապեր ունի ամերիկյան կրոնական կազմակերպությունների հետ, մասնակցել է նրանց միջոցառումներին, և գուցե հենց այդ լոբբինգի ազդեցությամբ էլ նշանակվել է ԱՄՆ-ում Հայաստանի նոր դեսպան: Հնարավոր է, որ Մկրտչյանն ու Հաջիևը նախկինում հանդիպել են հենց այդպիսի միջոցառումներից որևէ մեկի ժամանակ»։ |
Լուսանկարը հրապարակել են ադրբեջանական լրատվամիջոցները. Մկրտչյանի ու Հաջիևի շատ ջերմ ձեռքսեղմումը
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն more

more

more

more

more

more

more