▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում զինված անձն ավտոմատով հարձակվել է տարադրամի փոխանակման կետի աշխատակցուհու վրա. հնչել են կրակոցներ

Shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 09։20-ի սահմաններում անհայտ անձը՝ զինված ինքնաձիգով, ներս է մտել Հարավ-Արևմտյան թաղամասի Անդրանիկի 7/385 հասցեում գործող «ՌՄ» մթերային խանութ և կրակոցներ արձակել։

 Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հանցագործը, ով եղել է դիմակավորված, ավտոմատն ուղղել է խանութի ներսում գտնվող տարադրամի փոխանակման կետի աշխատակցուհու վրա և գումար պահանջել։ Տեսնելով, որ աշխատակցուհին դիմադրում է, նա գործի է դրել ավտոմատը. կրակոցներ է արձակել, որից հետ իր սև գործը չավարտելով՝ դիմել է փախուստի։ Այս պահին դեպքի վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության մեծ թվով աշխատակիցներ՝ վարչության պետի օպերգծով տեղակալ Արտակ Պողոսյանի և քրեական հետախուզության բաժնի պետ Գարիկ Ղուկասյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Զոհրաբյանի և օպեգրծով տեղակալ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ։

Ոստիկանները խանութի ներսում հայտնաբերել են ինքնաձիգից արձակված 3 կրակված պարկուճ, ինչպես նաև կրակոցի արդյունքում վնասված հետքեր։ Այս պահին դեպքի վայր պետք է ժամանի Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժնի քննիչները, որտեղ փաստի առթիվ հարուցվելու է քրեական գործ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, ինչպես նաև կատարողին հայտնաբերելու ուղղությամբ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոչինչ չեն կարողացել տանել։

Առավել մանրամասն`սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more