Հայաստանի ԱԻՆ-ում, հոկտեմբերի 14-ին, ժամը 23.47-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Շիրազի փողոցում՝ «Շանթ» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան մխրճվել է բենզալցակայանի մեջ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը եւ երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Հասրաթյան փողոցի թիվ 12/1 հասցեում «Օպել Աստրա» մակնիշի 34C L3 75 պ/հ ավտոմեքենան (վարորդ 23-ամյա Արտաշես Թ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ մխրճվել «ՖԼԵՇ» բենզալցակայանի մեջ՝ քանդելով հանգստի սենյակի արտաքին բետոնե պատը` մոտ 6 քմ, ինչի հետեւանքով տուժել է բենզալցակայանի աշխատակից՝ 36-ամյա Գրիգոր Հ.-ն, ով մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Արտաշես Թ.-ն հոսպիտալացվել է «Թիվ 1 համալսարանական կլինիկա», որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները կատարել են ավտոմեքենայի հոսանքազրկման, հովացման աշխատանքներ, փակել գազի բալոնի փականը: