▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում հայտնաբերվել է տղամարդու մոխրացած դի

Դաժան ու սահմռկեցուցիչ դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մոխրացած դի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանի Անտառային փողոցի 134 տանը կից սանդուղքների վրա տղամարդու մոխրացած դի կա։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են այրվածի ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքվածներից մի տղամարդ ասում էր, որ այդ վառված քաղաքացին թափառաշրջիկ էր, չուներ մշտական բնակության վայր և ինքը խղճալով՝ որպես կացարան տվել է նրան, որպեսզի ժամանակավոր բնակվի։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more