▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երբ ծեծում են դաստիարակներն ու դաստիարակներին

armeniasputnik.am-ը գրում է.Արդեն երկու օր է` համացանցում հայտնված տեսանյութը լայն քննարկումների առիթ է դարձել: Բուսաբանական այգում էքսկուրսիայի ժամանակ մեծահասակն ապտակում է երեխային: Կադրերը նկարահանել են զբոսանքի դուրս եկած այլ մարդիկ՝ կարծելով, թե ապտակողը կամ մանկապարտեզի դաստիարակ է կամ դպրոցի ուսուցիչ: Այսօր արդեն պարզ դարձավ,որ երեխային ապտակել է մայրը, նրա հետ անգամ ոստիկանությունն է հասցրել զրույց ունենալ, իսկ թե ինչ խայտառակ մեկնաբանություններ են գրել ապտակողի հասցեին, կարելի է պատկերացնել: Բնավ չարդարացնելով ծնողի այսպիսի վարքը՝ մի հարց է, այնուամենայնիվ, առաջ գալիս: Ինչու՞ անցորդները միանգամից մտածեցին, որ երեխային ապտակողը դաստիարակն է կամ ուսուցիչը: Պատասխանն ավելի քան պարզ է:

Որքան էլ քաղաքապետարանն ու համապատասխան այլ կառույցներ գոչեն, որ իրենց հսկողությունն ամենուր է,միևնույնն է, ոչ մի երեխա ապահովագրված չէ մանկապարտեզում կամ դպրոցում դաստիարակ-ուսուցիչների կողմից այսպիսի վերաբերմունքից:

Ու ի՞նչն է հետաքրքիրը: Պատկան մարմիններն առավելապես արձագանքում են այն դեպքերում, երբ պարզվում է, որ երեխայի հետ վատ վարվողը ծնողն է: Մյուս բոլոր դեպքերում կա՛մ ծնողի վրա է բարդվում մեղադրանքը, կա՛մ այնպիսի անհեթեթ հիմնավորումներ են բերվում, որ ուղղակի ծիծաղելի են:

Երեխային ապտակողը նրա մայրն էր Մոտ 4 ամիս առաջ «Իրատես»—ը գրեց, որ Էրեբունու Նոր Արեշ թաղամասի մանկապարտեզներից մեկում, ինչպես ծնողներն էին ահազանգել, դաստիարակը հոգեպես անհավասարակշիռ կին է, որը հերիք չէ` սեփական մեթոդներն ունի երեխաներին պատժելու, նաև ասում են` աղանդավոր է: Ավելին` ծնողներն ահազանգել էին, թե դաստիարակը երեխաներին մերկացնում է ու հոգեբանական ճնշումների ենթարկում, սպառնում, թե տանելու է, ծառից կապի: Այս «մեթոդների» պատճառով, ասում են, փոքրիկ տղաներից մեկն այնպիսի վիճակում է, որ առանց բժիշկ-հոգեբանի հազիվ թե կարողանա հաղթահարել ծանր ապրումները:Թեև ո՛չ մանկապարտեզի, ո՛չ տնօրենի անունն էր հրապարակվել, լրատվամիջոցին պատկան մարմիններից արձագանքել էին, թե մանկապարտեզի տնօրենը Թոխմախի Մհերի աղջիկն է: Գործին քաղաքապետարանն էլ խառնվեց, Մարդու իրավունքների պաշտպանն էլ, բայց ինչ բացահայտեցին ու ինչ արեցին մեղավորներին, մինչև հիմա լուր չկա: Վստահ եմ՝ կլիներ, եթե պարզվեր՝ «դաստիարակը» երեխայի ծնողն էր:

Եվս մեկ միջադեպ: Արաբկիր համայնքի 27 մանկապարտեզից: Դարձյալ նույն անհավասարակշիռ ու վտանգավոր դաստիարակների թեմայով: Այստեղ էլ,ըստ ահազանգերի,դաստիարակ կոչվողներից մեկն այնքան հեռու էր գնացել իր սանձարձակությամբ, որ ծեծելու պրակտիկան հենց կոլեգաների վրա էր կիրառել: Միջին հաշվով մանկավարժ կոչվող այս արարածի ձեռքի ուժը փորձել էին դայակներից մեկն ու երկու դաստիարակ: Կարող եք, չէ՞, պատկերացնել խեղճ երեխաների վիճակը:Ամենազավեշտալին այստեղ ուրիշ տեղ է: Երբ դաստիարակներից մեկը հարցը բարձրացրեց համայնքի ղեկավարի ու անգամ քաղաքապետարանի մակարդակով, թվում էր` ինչ-որ կերպ պիտի լուծվեր ծեծելու հետ սեր ունեցողի մանկավարժական գործունեությամբ չզբաղվելու հարցը: Բայց,արի ու տես, որ բոլորովին այլ բան ստացվեց: Քաղաքապետարանի բազմաթիվ այցերն ու ստուգայցերը հիշյալ 27 մանկապարտեզ ավարտվեցին, այսպես ասենք, ոչ թե ծեծողին կարգի հրավիրելով, այլ ծեծվողի վրա մանր-մունր «կեղտեր» բռնելով: Արդյունքում՝աշխատանքից սեփական դիմումի համաձայն ազատվեց ոչ թե ծեծողը, այլ` ծեծվելու մասին ահազանգ հնչեցնողը: Այ այսպիսի քաղաքապետարանական արձագանք կամ ավելի ճիշտ կլիներ՝չարձագանք: Եվ դեռ ուզում ենք, որ մարդիկ հավատան, վստահեն: Էլի մի դեպք։

Ֆեյսբուքի օգտատեր Nara David-ը հրապարակել է մանկապարտեզ հաճախող իր երեխայի ձեռքերի վրայի կապտուկներն ու քերծվածքները և գրել. «Առավոտյան ձեր երեխային ուղարկում եք մանկապարտեզ, ստույգ ճշտեք մանկապարտեզի համարը: Եթե դա թիվ 126 մանկապարտեզն է, ձեր երեխան կդաստիարակվի այնտեղ Տեր Թոդիկի ավանդական մեթոդներով… Սա իմ երեխայի միայն մի ձեռքն է…Դայակը պնդում է, որ պատժել է երեխային՝ ուղղակի նրան քնքուշ տեղափոխելով, որի արդյունքում ունենք կապտուկներ, եղունգների հետքեր»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more