«Տու-154» ինքնաթիռում գտնվող Ալեքսանդրովի անվան երգի և պարի ակադեմիական անսամբլի մենակատարներից մեկը` Վադիմ Անանևը, այն երջանիկներից մեկն է, ով երջանիկ պատահականությամբ չի դարձել ավիաաղետի զոհ: «Комсомольская правда»-ին տված հարցազրույցի ժամանակ Վադիմը նշել է, որ ողջ է մնացել իր ընտանիքի ու երեխաների շնորհիվ:
«Ես չկարողացա թռչել, քանի որ վերջերս ծնվել է իմ որդին` մեր ընտանիքի 3-րդ երեխան; Ես տանն էի մնացել, որպեսզի օգնեմ կնոջս»:
Հիշեցնենք, որ Տու-154 օդանավը կործանվել է Սոչիում երեկ առավոտյան: Ինքնաթիռում գտնվել է 91 մարդ, նրանցից 8-ը` անձնակազմի անդամ։ Ուղևորների թվում են եղել 9-ը ռուսաստանցի լրագրող և Ալեքսանդրովի անվան երաժշտական անսամբլի անդամները, որոնք ուղևորվում էին Սիրիայի «Հմեյմիմ» ավիաբազայի տարածքում գտնվող ռուս զինվորների Ամանորը շնորհավորելու նպատակով կազմակերպված միջոցառմանը մասնակցելու:
Հավելենք, որ կործանված ինքնաթիռի ուղևորներից 2-ը հայ էին:
Նշենք նաև,որ ինքնաթիռում եղել է նաև «Արդար օգնություն» հիմնադրամի գործադիր տնօրեն Ելիզավետա Գլինկան, որը ռուս հայտնի բարեգործ էր՝ նրա գործունեության հիմնական ոլորտը ռազմական հակամարտություններից տուժածներին օգնելն էր: