med.tert.am-ը գրում է.
Կյանքը շատ բարդ է և լինում են պահեր, երբ մարդն ունենում է իմաստուն որևէ մեկի խորհրդի կարիքը: Way2self.in.ua-ն ներկայացրել է հայտնի հոգեբան Միխայիլ Լիտվակի ամենահայտնի մեջբերումները, որոնք կօգնեն ավելի հեշտ կողմնորոշվել և հաղթահաել բարդությունները:
1. Ես չգիտեմ, թե որն է դեպի հաջողություն տանող ճանապարը: Բայց ես գիտեմ, որ դեպի անհաջողություն տանող ճանապարհը բոլորին դուր գալու ցանկությունն է:
2. Գոյություն չունի տղամարդու կամ կնոջ տրամաբանություն: Գոյություն ունի գրագետ մտածելու ունակություն կամ դրա բացակայություն:
3. Եթե ուզում ես ճանաչել քո գլխավոր թշնամուն, ապա նայիր հայելու մեջ: Եթե հաղթես նրան, մյուսները կփախչեն:
4. Ընկերների հետ շփումը հաճելի է, իսկ թշնամիների հետ շփումը՝ օգտակար:
5. Կապերը խզելու և աշխատանքից հեռանալու համար կա միայն մի հարգելի պատճառ՝ ստացված իրավիճակում անհատական աճի հնարավորության բացակայությունը:
6. Անհաս անհատը հաճախ գիտի, սակայն չի կարողանում: Հասուն անհատը ոչ միայն գիտի, այլև կարողանում է: Սա է պատճառը, որ անհաս անհատը քննադատում է, իսկ հասունը գործում:
7. Ուրախությունդ կիսիր և՛ ընկերներիդ հետ, և՛ թշնամիներիդ: Ընկերդ կուրախանա, իսկ թշնամիդ կտխրի:
8. Մի վազիր երջանկության հետևից, այլ գտիր այն վայրը, որտեղ այն կա, և երջանկությունն ինքը կգտնի քեզ: Կարող եմ հուշել. այն վայրը որտեղ քո երջանկությունն է դու ինքդ ես: Իսկ դեպի այդ վայրը տանող ճանապարհը քո բոլոր ունակությունների առավելագույն զարգացումն է:
9. Երջանկությունը ճիշտ կազմակերպված գործունեության «կողմնակի մթերքն» է:
10. Եթե որևէ մեկը կշտամբում է քեզ անշնորհակալ լինելու համար, ապա անմիջապես ճշտիր, թե որքան արժի նրա ծառայությունը, վճարիր և այլևս այդ մարդու հետ ոչ մի գործ մի ունեցիր:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում