▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունն անհանգստության առիթ է դարձել Ադրբեջանում

 

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հերթական տարածաշրջանային այցից հետո արված հայտարարությունն անհանգստության առիթ է դարձել Ադրբեջանում:

Թեև համանախագահների այցի ընթացքում հնչեցվին որոշ «ադրբեջանամետ» մտքեր, սակայն ընդհարուր առմամբ Մինսկի խմբի՝ այցի վերաբերյալ ամփոփիչ հայտարարությունը գոհացուցիչ չէ ադրբեջանական կողմի համար:

Համանախագահների հայտարարության մեջ նշվում է, որ պետք է գործողություններ ձեռնարկել հրադադարի ռեժիմի խախտումները հետաքննող մեխանիզմներ ստեղծելու, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի լիազորություններն ընդլայնելու ուղղությամբ:

Ադրբեջանցի «քաղաքագետ-վերլուծաբաններն» այս հայտարարությունն ընկալել են որպես ստատուս քվոյի պահպանմանն ուղղված քայլ: Ադրբեջանական լրատվական կայքերից մեկում հոդվածագիրը գրում է. «Ինչպես տեսնում ենք անջատողականների և համանախագահների ցանկությունները համընկնում են, իսկ նրանց մոտեցումներն այսպիսինն են. «Ներկայիս փուլում հակամարտության կարգավորումը հնարավոր չէ՝ այդ պատճառով էլ պետք է երկարաձգենք հրադադարը»:


Աշոտ Մովսիսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more