ԲՀԿ նախկին առաջնորդ, գործարար պատգամավոր Գագիկ Ծառուկյանի Գյումրի այցի ժամանակ այսօր՝ դեկտեմբերի 11-ին, դժբախտ դեպք է գրանցվել: Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում հավաքված բազմության հրմշտոցի ժամանակ վատացել է քաղաքացիներից մեկի ինքնազգացողությունը, նա ուշաթափվել է եւ տեղափոխվել հիվանդանոց: Ավելի ուշ Գյումրու բժշկական կենտրոնից հայտնել են, որ տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է:
Հայտնի է դարձել նաեւ, որ մահացածը 59-ամյա Ներսես Մելքոնյանն է, Գյումրու բնակիչ: Նախնական եզրակացությամբ, նրա մոտ սրտի կանգ է գրանցվել:
Աղբյուրը՝ NEWS.am