▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դիմում է ստացվել, որ վերջին մեկ ամսում 8-10 շուն այգում կերել են անհայտ նյութով լցված նրբերշիկ և սատկել են. ոստիկանություն

Օրերս տարբեր սոցիալական հարթակներում և ԶԼՄ-ներով հրապարակումներ էին եղել, որ Նոր Նորք վարչական շրջանում շների թունավորման դեպքեր են գրանցվել։

Այս մասին հաղորդում է ՀՀ ոստիկանությունը:

Մամուլի հրապարակումներն ուսումնասիրվում էին ոստիկանության Նոր Նորքի բաժնում։

Նոյեմբերի 9-ին ոստիկանության Նոր Նորքի բաժին կոլեկտիվ դիմում է ստացվել, որ վերջին մեկ ամսվա ընթացքում 8-10 շուն այգում կերել են անհայտ նյութով լցված նրբերշիկ և սատկել են։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more