▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դատարանի զավեշտալի վճիռները

Թուրքական «Sondakika» լրատվական կայքը ներկայացրել է թուրքական դատարանների ընդունած ամենազավեշտալի վճիռներից մի քանիսը։ Այսպես օրինակ. 1. Էրզրումում էլեկտրաէներգիայի հաշվիչի կնիքը վնասելու համար 77-ամյա տարեց կնոջը մեղավոր ճանաչած դատարանը նրան զրկել է 5 ամիս հարսանիք գնալու իրավունքից։ 2. Քաղաքացուն մարմնական վնասվածք հասցնելու մեղադրանքով դատվող տղամարդու նկատմամբ դատարանը 2 ամսի 15 օր ազատազրկման վճիռ է կայացրել։ Սակայն մեղադրյալը ազատ է արձակվել ՝այն պայմանով, որ պատիժը կրելու ժամանակահատվածում վերջինս առանց կնոջ պետք է չգնա սրճարան, ռեստորան կամ նմանատիպ այլ զվարճանքի վայր, ինչպես նաև իրավունք չունի հասարակական վայրերում մարզական հաղորդումներ դիտել։ 3. Հոր մեքենան գողանալուց և վթարի ենթարկելուց հետո ոստիկանությանը սուտ ցուցմունք տալու համար անչափահաս Մ. Է.-ին դատարանը զրկել է 5 տարի ինտերնետ սրճարան մտնելու իրավունքից։ 4. Բոդրումում էրեկտրաէներգիա գողանալու մեղադրանքով դատվող 3 տղամարդուն դատարանը որպես պատիժ պարտադրել է 230 եղևնի տնկել։ 5. Փախստականներին ապօրինի ճանապարհով սահմանը խախտելու մեջ աջակցելու համար մեղադրվողին դատարանը զրկել է ծով մտնելու իրավունքից։ Ըստ վճռի՝ մեղադրյալը որոշակի ժամանակահատվածում իրավունք չունի մոտենալ ծովին և առհասարակ այցելել ծովափնյա վայրեր։ 6. Կրկին էրզրումում էլէկտրանէներգիայի գողության մեջ մեղադրվող կնոջը դատարանը զրկել է 6 ամիս հարևանի տուն գնալու իրավունքից։ 7. Անկարայում մի կին դատի է տվել իր ամուսնուն իրեն ծեծի ենթարկելու, վիրավորելու, ինչպես նաև անձնական հիգիենան չպահպանելու, ատամները չլվալու համար։ Դատարանը կնոջ նկատմամբ բռնություն գործադրելու համար տղամարդու նկատմամբ 6 ամսով կնոջից հեռու մնալու վճիռ է կայացրել։ Վճռում նաև գրված է եղել, որ տղամարդը այլևս տանը պետք է չծխի, պետք է հետևի իր մարմնի և ատամների մաքրությանը, ինչպես նաև կնոջ ու երեխաների նկատմամբ հոգատարություն ցուցաբերի։ 8. Նախագահ Էրդողանին վիրավորելու համար երիտասարդական կուսակցության ղեկավար Ջեմ Ուզանին դատարանը պարտադրել է զայրույթի կառավարման թերապիայի մասնակցել և 5 գիրք կարդալ։

Աղբյուր` Ermenihaber

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more