▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դանակի մի քանի հարվածներից ստացած վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 30-ամյա տղամարդ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երիտասարդ տղա։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս հանդիսանում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ, 30-ամյա Հարություն Վանյանը։ 

Նա, որ հիվանդանոց է տեղափոխվել սուր կտրող-ծակող առարկայից ստացած մի քանի հարվածների հետքերով, բժիշկներին հայտնել է, որ վնասվածքները ստացել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարևանությամբ գտնվող Լունապարկում։


Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանությունն ու քննչական բաժինը ունեն տեղեկություններ, որ դեպքը Լունապարկում տեղի չի ունեցել, պարզապես վիրավոր Հ. Վանյանը, ով նախկինում եղել է դատապարտված, իրական հանգամանքներն ու դեպքի վայրը թաքցնում է։ 


Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more