«Երևան Սիթի» ցանցի Օհանովի փողոցի սուպերմարկետից մեկ-մեկ գնում եմ չթրջած լավաշ: Այսօր չտվեցին: Ասացին` միայն թրջած: Բացատրեցի, որ չթրջածն է ինձ ու թոռներիս ավելի դուր գալիս, որ դա ինձ հիշեցնում է տատիս թխած անկրկնելի խրթխրթան լավաշը, որ այս անգամ գոնե բացառության կարգով, որ պատրաստ եմ առանց որևէ տրտունջի, պատրաստակամորեն վճարել թրջելու հավելյալ քաշի համար նույնպես` և վաճառողը, և լավաշի բաժնի «ղեկավարը» մնացին անդրդվելի: Ասացի, որ ցավալի է, որ առանց զգուշացնելու, առանց հայտարարելու, միագամից հրաժարվում եք վաճառել, իսկ ես տանից էս ձյուն-ձմեռ եղանակին հասել եմ «Սիթի» էդ չթրջած լավաշի համար: Չտվեցին: Զայրացա` խորապես: Հիմա` հարց: Եթե իմ փոխարեն լիներ ոչ թե մի ամեն ինչ տեսած հայ, այլ մի «չտես» վրացի, կամ ուզբեկ ու ռուս, չկարողանար գնել հայկական չթրջած լավաշ ու Ադրբեջանում կամ Թուրքիայում կարողանար գնել ու ասեր, որ Հայաստանում լավաշի մշակույթից հեռու են, ի՞նչ կասենք, լավ հիմա Դուք ասեք, մի ուզբեկը քանի տուրիստի գործին կխփի, էլ չասեմ հազար ու մի ուրիշ ուզող-չուզող….Մանրուք է՞, ո չ:
Երվանդ Կարապետյան
16.12.2016