▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չինովնիկների «լավ» աշխատանքի արդյունքում ոստիկանության կուրսանտները Opel-ով հայտնվել են «կանալում»

 

Life.panorama.am-ը գրում է. Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։00-ի սահմաններում 25-ամյա Ստեփան Սայադյանը Մոնթե Մելքոնյան փողոցում իր վարած Opel մակնիշի 34 ՍF 273 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 20 մետր հետընթաց ընթանալով՝ հայտնվել ջրանցքում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Վթարը տեղի չէր ունենա, եթե պատկան մարմինները, տվյալ դեպքում՝ Երևանի քաղաքապետարանն ու Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի չինովնիկները խոսքից անցնեին գործի և կատարեին ճանապարհի մաքրման և ձնահեռացման աշխատանքներ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ավտոմեքենայում, բացի վարորդից, եղել է նաև 1 ուղևոր, ով նույնպես չի տուժել, իսկ նրանք սովորում են ՀՀ ոստիկանության ակադեմիայում։


Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more