ՈՒշադրություն
Նոյեմբերի 1-ից հորդորում են մարզեր երթևեկել ձմեռային անվադողերով:
Հոկտեմբերի 31-ին և նոյեմբերի 1-2-ին հանրապետության տարածքը գտնվելու է հզոր ցիկլոնի զդեցության գատում: Հատկապես նոյեմբերի 1-2-ին սպասվում են առատ տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում հիմնականում ձյան տեսքով, առանձին ճանապարհահատվածներում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն և մերկասառույց: Ցիկլոնի հիմնական հարվածը կլինի Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի մարզերի վրա, որտեղ սպասվող տեղումները կլինեն առավել ինտենսիվ:Նոյեմբերի 3-ից տեղումները կդադարեն: Օդի ջերմաստիճանը պայմանավորված արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներթափանցման հետ նոյեմբերի 1-2-ին կնվազի 5-7 աստիճանով:
Նոյեմբերի 1-ին արկտիկական օդի ներհոսքը այնքան ուժեղ է, որ այդ օրը գիշերը ավելի տաք է լինելու քան ցերեկը, Երևանում գիշերը կլինի +8, ցերեկը +4...+5: