Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Ռուսաստանյան ԶԼՄ-ները հաղորդում են ՌԴ Տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևի ձերբակալման մասին...ՌԴ Քննչական Կոմիտեի մամլո ծառայության տվյալներով նախարար Ուլյուկաևը ձերբակալվել է «Ռոսնեֆտ»-ի կողմից «Բաշնեֆտ»-ի սեփականաշնորման գործի շուրջ ընթացող բանակցությունների ժամանակ տեղի ունեցած զարգացումների պատճառով...
Նոյեմբերի 14-ին Ուլյուկաևը այն թույլատրելու համար «Ռոսնեֆտ»-ի ներկայացուցչից պահանջել է 2 միլիոն ԱՄՆ դոլլար կաշառք...
Դե ինչ...Կոռումպացված Ռուսաստանում իշխանությունները մեկ-մեկ հանդգնում են ձերբակալել կաշառակեր «շնաձկներին»՝ժողովրդին ապացուցելու,որ պայքարում են այդ արատավոր երևույթի դեմ...Իսկ մեզ մոտ նույնիսկ «պրիմիտիվ» գողերին` «կիլկիներին» մոտ չեն գալիս,որ հանկարծ նրանց տերերը չնեղանան,ավելի ճիշտ՝չբացահայտվեն...Էլ ուր մնաց «շնաձկներին» մոտ գան...