Մոսկվայում ձերբակալվել է Հակոբ Մելիքսեթյանը, ով քրեական աշխարհում առավել հայտնի է Կյաժ Հակոբ մականունով: Վերջինս սպանված քրեական հեղինակություն Դեդ Հասանի մտերիմներից մեկն էր և կապ ունի մի շարք հանցագործությունների հետ, այդ թվում` մարդկանց գողության և փողերի շորթման հետ: Նշենք, որ Կյաժ Հակոբի ձերբակալման մասին հայտնում է «Интерфакс»-ը` նշելով, որ տեղեկությունը դեռ հաստատված չէ:
Հավելենք, որ ըստ РЕН ТВ-ի` Մելիքսեթյանը 2012-ին ձերբակալվելև 17 տարվա ազատազրկման էր դատապարտվել բիզնեսմեն Յուրիկ Աբրահամյանի գողությունը պատվիրելու համար, սակայն ավելի շուտ է դուրս եկել: