Օրերս Հալեպի կարևոր շրջաններից մեկը՝ Բոստան Փաշան զինյալներից ազատագրելուց հետո շրջանի բնակիչներից ոմանք սկսել են աստիճանաբար վերադառնալ իրենց տներն ու խանութները: Ֆեյսբուքյան ARMENIANS OF ALEPPO «ՀԱԼԷՊԱՀԱՅԵՐ» խմբից տեղեկանում ենք, որ հալեպահայ Գևորգ Վանեսյանը հինգ տարի հետո կարողացել է մտնել իր հոր գործատեղին և այն գտել է կողոպտված ու ավերված: