▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բնակիչները քարերը տարել են

Լոռի բերդի պահպանության և ուսումնասիրման նպատակով ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ 2010 թվականին ստեղծվել է «Լոռի բերդ» քաղաքատեղի» արգելոց-թանգարանը, ինչը հնարավորինս անաղարտ է պահպանում հուշարձանախումբը և ապահովում է դրա նպատակային օգտագործումը: Արգելոցի ստեղծմանն իր օժանդակությունն է ցուցաբերել նաև Լոռի բերդի համայնքը: 2012-2013 թթ. կատարվել են հուշարձանի պեղման, նախագծման, ամրակայման և մասնակի վերականգնման աշխատանքներ: 

Վերականգնման աշխատանքների՝ հատկապես նոր քարերը հներով փոխարինելու մասին զրուցեցինք Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանի հետ.

«Բնակավայրերում մեծ մասամբ քարերը ժամանակի ընթացքում օգտագործել են բնակիչները: Ուրիշ հնարավորություն չկա. օրինակ Ախթալայի դեպքում խաչքարերը գնացել ու տներից ենք վերցրել: Ինչ-որ մի տոկոսային հարաբերությամբ այդ քարերի տեղադրելը վտանգավոր չէ,  եթե դրանք շատ նոր չեն: Այսինքն, պահպանվել է 50 տոկոսը, 50-նն էլ նոր քարեր են դրվել, բայց նույն մշակումով: Մոտեցումները տարբեր են: Լոռի բերդն այնպիսին է, որ պարիսպներից ոչ բոլորն են սրբատաշ, կարելի է հանգիստ օգտագործել»,-Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ճարտարապետների միության նախագահը:

Լոռի Բերդը միջնադարյան անառիկ ամրոց է՝ ներկայիս Լոռվա մարզում` Ստեփանավանից 4,5 կմ հեռավորության վրա։ Գտնվում է Ձորագետ և Ուռուտ կիրճերի հատման մասում։ Ընդգրկված է Լոռի Բերդի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։ Հիմնադրել է Դավիթ Անհողինը հավանաբար՝ 1005 - 1020 թթ.։ 1065-ին՝ Սամշվիլդե քաղաքը վրաց Բագրատ Դ թագավորին զիջելուց հետո, Կյուրիկե Ա-ն (1049 - 1089) Լոռին դարձրեց Կյուրիկյան թագավորության մայրաքաղաք։ Գտնվելով հյուսիսային առևտրական ճանապարհի վրա՝ Լոռին եղել է առևտրաարհեստագործական խոշոր կենտրոն միջնադարյան Հայաստանում. առևտրական ճանապարհներով կապված էր Անիի, Դվինի, Դմանիսի, Տփղիսի և ուրիշ քաղաքների հետ։ XI - XIII դդ. ունեցել է շուրջ 10 հզ. բնակիչ։ Քաղաքի առաջին պարսպի մեջ պարփակված տարածությունը (մոտ 9 հա) միջնաբերդի դեր է կատարել։1105-ին Լոռին կարճ ժամանակով գրավեցին սելջուկները, 1118-ին՝ վրացական զորքերը, այն իր շրջակա հողերով դարձավ վրաց Օրբելիների կալվածքը։ 1185-ին անցավ Սարգիս Զաքարյանին, իսկ նրա մահից հետո՝ որդիներին՝ Իվանե և Զաքարե Զաքարյաններին։ 1236-ի հունիսին մոնղոլական բանակը Չաղատա Նուինի գլխավորությամբ գրավեց և հիմնահատակ ավերեց քաղաքը, կողոպտեց Շահնշահ Զաքարյանի գանձերը, ավերեց Դավիթ Անհողինի կնոջը վերագրվող մատուռ-դամբարանը։ 1430-ին Լոռիին տիրում էին հայ Օրբելյանները։ 1562 - 1734 թթ. Լոռին, որպես ռազմական կարևոր ամրոց, անցել է մե՛րթ թուրքերին, մե՛րթ պարսիկներին, երբեմն՝ վրացիներին։ XVIII դ. վերջին Lոռին կորցրեց բերդի նշանակությունը, դարձավ սովորական ամրոց, ուր բնակություն հաստատեցին տարբեր վայրերից տեղահանված գաղթականներ, և հենց միջնաբերդում առաջացավ համանուն գյուղը, որը 1926 - 1930 թթ. ամայացավ (այժմ Լոռիից մոտ 2 կմ հեռավորության վրա տարածված է Լոռի բերդ գյուղը)։

Անի Կարապետյան

 

Լոռի Բերդ, միջնադարյան անառիկ ամրոց ներկայիս Լոռվա մարզում` Ստեփանավանից 4,5 կմ հեռավորության վրա։ Գտնվում է Ձորագետ և Ուռուտ կիրճերի հատման մասում։ Ընդգրկված է Լոռի Բերդի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։Հիմնադրել է Դավիթ Անհողինը հավանաբար՝ 1005 - 1020 թթ.։ 1065-ին՝ Սամշվիլդե քաղաքը վրաց Բագրատ Դ թագավորին զիջելուց հետո, Կյուրիկե Ա-ն (1049 - 1089) Լոռին դարձրեց Կյուրիկյան թագավորության մայրաքաղաք։ Գտնվելով հյուսիսային առևտրական ճանապարհի վրա՝ Լոռին եղել է առևտրաարհեստագործական խոշոր կենտրոն միջնադարյան Հայաստանում. առևտրական ճանապարհներով կապված էր Անիի, Դվինի, Դմանիսի, Տփղիսի և ուրիշ քաղաքների հետ։ XI - XIII դդ. ունեցել է շուրջ 10 հզ. բնակիչ։ Քաղաքի առաջին պարսպի մեջ պարփակված տարածությունը (մոտ 9 հա) միջնաբերդի դեր է կատարել։
1105-ին Լոռին կարճ ժամանակով գրավեցին սելջուկները, 1118-ին՝ վրացական զորքերը, այն իր շրջակա հողերով դարձավ վրաց Օրբելիների կալվածքը։ 1185-ին անցավ Սարգիս Զաքարյանին, իսկ նրա մահից հետո՝ որդիներին՝ Իվանե և Զաքարե Զաքարյաններին։ 1236-ի հունիսին մոնղոլական բանակը Չաղատա Նուինի գլխավորությամբ գրավեց և հիմնահատակ ավերեց քաղաքը, կողոպտեց Շահնշահ Զաքարյանի գանձերը, ավերեց Դավիթ Անհողինի կնոջը վերագրվող մատուռ-դամբարանը։ 1430-ին Լոռիին տիրում էին հայ Օրբելյանները։ 1562 - 1734 թթ. Լոռին, որպես ռազմական կարևոր ամրոց, անցել է մե՛րթ թուրքերին, մե՛րթ պարսիկներին, երբեմն՝ վրացիներին։ XVIII դ. վերջին Lոռին կորցրեց բերդի նշանակությունը, դարձավ սովորական ամրոց, ուր բնակություն հաստատեցին տարբեր վայրերից տեղահանված գաղթականներ, և հենց միջնաբերդում առաջացավ համանուն գյուղը, որը 1926 - 1930 թթ. ամայացավ (այժմ Լոռիից մոտ 2 կմ հեռավորության վրա տարածված է Լոռի բերդ գյուղը)։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more