Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Երեկ սոցցանցերում լայն տարածում գտավ այս լուսանկարը, որտեղ Սփյուռիք նախարար Հրանուշ Հակոբյանը երթևեկում էր երևանյան մետրոյով։ Արևմտյան պաշտոնյաների հանրային տրանսպորտից օգտվելու մշակությը լավ է , որ թափանցում է նաև Հայաստան, սակայն թույլ տվեք նկատել, այնքան էլ համոզիչ և տպավորիչ չէ մեր պաշտոնյաների կատարմամբ։
Մեր պաշտոնյաներն ուզում ստեղծել կերպար, որը ոչ միայն արհեստական է, այլ նաև հակասում է նրանց արժեհամակարկին, մտածողությանը և գործելակեչպին։
Տիկին Հրանուշը տարեկան հազարավոր նդոլարներ է ծախսում իր թանկարժեք, լյուքս գործուղղումների, բիզնես դասի տոմսերի վրա, էլ չեմ խոսում, որ իր նախարարության արդյունավետության գործակիցը ոչ թե 0 է, այլ բացասական է, քանի որ համար այսպիսի աննպատակ նախարարություն պահելը բավականին թանկ է նստում մեզ՝ հարկատուներիս վրա։
Հիմա այս ամենը հաշվի առնելով, պետական բյուջեի միջոցները վատնելու ֆոնին մետրոյով երթևեկելը որևէ կերպ չի փրկում տիկին նախարարին և չի ծածկում նրա տված վնասը։
Թանկ գործուղղումներին նայեմ, թե մետրոյով երթևեկելուն։