Քիչ առաջ Նոր Նորքի ոստիկանության բաժին եկան Արամ Մանուկյանը, Լյուդմիլա Սարգսյանը եւ Ստեփան Դեմիրճյանը։ Լրագրողների հետ զրույցում նրանք նշեցին, որ բոյկոտել են ԱԺ նիստը։ Նրանք այս պահին պտտվում են ոստիկանական բաժանմունքներում, հանդիպում բերման ենթարկվածներին։
Ոստիկանական բաժանմունքից դուրս գալով՝ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ասաց, որ 55 բերման ենթարկված կա, հասցրել է հանդիպել մի մասին, մյուս մասը հարցաքննության փուլում էր, նրանք բոլորը վկայի կարգավիճակում են, սակայն ըստ պատգամավորի՝ տարօրինակ է, որ սահմանափակ է նրանց տեղաշարժի իրավունքը։ Ոստիկանությունը պարզաբանել է, որ տեխնիկապես չեն հասցնում բոլորին հարցաքննել, այդ պատճառով տեղաշարժն արգելված է։
Փաշինյանը տեղեկացրեց, որ բերման ենթարկվածների մեջ կա 14 տարեկան երեխա, կանայք, աղջիկներ, խնդրել է հենց նրանց առաջին հերթին հարցաքննել եւ բաց թողնել, կա նաեւ ԱՄՆ քաղաքացի։
a1plus.am-ը գրում է. Քիչ առաջ Նոր Նորքի ոստիկանության բաժին եկան Արամ Մանուկյանը, Լյուդմիլա Սարգսյանը եւ Ստեփան Դեմիրճյանը։ Լրագրողների հետ զրույցում նրանք նշեցին, որ բոյկոտել են ԱԺ նիստը։ Նրանք այս պահին պտտվում են ոստիկանական բաժանմունքներում, հանդիպում բերման ենթարկվածներին։
Ոստիկանական բաժանմունքից դուրս գալով՝ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ասաց, որ 55 բերման ենթարկված կա, հասցրել է հանդիպել մի մասին:
Փաշինյանը տեղեկացրեց, որ բերման ենթարկվածների մեջ կա 14 տարեկան երեխա, կանայք, աղջիկներ, խնդրել է հենց նրանց առաջին հերթին հարցաքննել եւ բաց թողնել, կա նաեւ ԱՄՆ քաղաքացի։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում