Մի քիչ խոսեմ երեկվա մասին: Երեկ Բաղրամյան փողոցը լիքն էր խենթ ու խելառ երիտասարդներով, ովքեր եկել էին արդարություն պահանջելու: Եկածներին չէր էլ հետաքրքրում թե ով է իրենցը առաջնորդում, բոլոր ներկաները հստակ գիտեին թե ինչ համար են եկել և երբ են գնալու: Հանգամանքների պատճառով ես գնացի տուն և եկա: Երբ արդեն 2րդ անգամ էի գնում Բաղրամյան փողոց մարդիկ ավելի շատ էին: Բայց դրսում կար մի մասա, որը ինձ ահավոր ջղայնացրեց, դա վերաբերվում է Հյուսիսային պողոտայում ման եկողներին ովքեր իրենց համար փողոցում ման էին գալիս, ու իրենց հետ չէր հետաքրքրում թե ինչ է կատարվում Բաղրամյանի վրա: Անցնում էի իրենց կողքով ու ինքս ինձ ասում, հա լավ սրանք երբ են գիտակցելու, որ այն ամենը ինչ մեր երկրում կատարվում է դա իրենց էլ է վերաբերվում: Երևի թե մենք ավելի լավ ու դրական արդյունքի կհասնենք, երբ բոլորը գիտակցեն, որ եթե ասում են դուրս ենք գալիս պայքարի դա վերաբերվում է բոլորին: որ եթե մարդիկ պայքարում են, ապա դա մենակ պայքարողներին չի վերաբերվում, այլ վերավերվում է բոլորին որ եթե մարդիկ իրենց պայքարի ժամանակ ձեռբակալվում են, ոչ թե իրենք են մեղավոր, այլ մեղավոր են նրանք ովքեր իրենց տանը կամ էլ կաֆեներում նստել են ու չեն աջակցել այդ մարդկանցը որ եթե մեր անձի մասին մտածելուց բացի մտածենք, որ մեր կարիքը ունի Բաղրամյան փողոցի պայքարողը, որ Բաղրամյան փողոցի պայքարողը իր համար չի մենակ պայքարում որ եթե լինենք միասնական և համախմված և երբեք չասենք դե արդեն պայքարողներ կան դա մեր գործը չի: Այլ բոլորով դուրս գանք պայքարի: Այ այդ ժամանակ ավելի մեծ ու շուտափույթ արդյունքի կհասնենք: Բաղրամյան փողոցի վրայի պայքարողը միշտ սպասում է, որ բոլորը իրենց տներից դուրս կգան ու կմասնակցեն պայքարի
Մի քիչ խոսեմ երեկվա մասին: Երեկ Բաղրամյան փողոցը լիքն էր խենթ ու խելառ երիտասարդներով, ովքեր եկել էին արդարություն պահանջելու: Եկածներին չէր էլ հետաքրքրում թե ով է իրենցը առաջնորդում, բոլոր ներկաները հստակ գիտեին թե ինչ համար են եկել և երբ են գնալու: Հանգամանքների պատճառով ես գնացի տուն և եկա: Երբ արդեն 2րդ անգամ էի գնում Բաղրամյան փողոց մարդիկ ավելի շատ էին:
Բայց դրսում կար մի մասա, որը ինձ ահավոր ջղայնացրեց, դա վերաբերվում է Հյուսիսային պողոտայում ման եկողներին ովքեր իրենց համար փողոցում ման էին գալիս, ու իրենց հետ չէր հետաքրքրում թե ինչ է կատարվում Բաղրամյանի վրա: Անցնում էի իրենց կողքով ու ինքս ինձ ասում, հա լավ սրանք երբ են գիտակցելու, որ այն ամենը ինչ մեր երկրում կատարվում է դա իրենց էլ է վերաբերվում:
Երևի թե մենք ավելի լավ ու դրական արդյունքի կհասնենք, երբ բոլորը գիտակցեն, որ եթե ասում են դուրս ենք գալիս պայքարի դա վերաբերվում է բոլորին: որ եթե մարդիկ պայքարում են, ապա դա մենակ պայքարողներին չի վերաբերվում, այլ վերավերվում է բոլորին որ եթե մարդիկ իրենց պայքարի ժամանակ ձեռբակալվում են, ոչ թե իրենք են մեղավոր, այլ մեղավոր են նրանք ովքեր իրենց տանը կամ էլ կաֆեներում նստել են ու չեն աջակցել այդ մարդկանցը որ եթե մեր անձի մասին մտածելուց բացի մտածենք, որ մեր կարիքը ունի Բաղրամյան փողոցի պայքարողը, որ Բաղրամյան փողոցի պայքարողը իր համար չի մենակ պայքարում որ եթե լինենք միասնական և համախմված և երբեք չասենք դե արդեն պայքարողներ կան դա մեր գործը չի: Այլ բոլորով դուրս գանք պայքարի: Այ այդ ժամանակ ավելի մեծ ու շուտափույթ արդյունքի կհասնենք:
Բաղրամյան փողոցի վրայի պայքարողը միշտ սպասում է, որ բոլորը իրենց տներից դուրս կգան ու կմասնակցեն պայքարի:
Անահիտ Աթանեսյան