Երբ քո զորքը որպես թիրախ շարել ես սահմանի երկայնքով՝ հաստատ հաղթելու հնարավորություն չունես ու չես ունենա: Թշնամին քեզ իր կամքն է թելադրելու՝ կուզի կկրակի, կուզի՝ ոչ: Մի օր, իր համար հաջող, կկրակի ու մենք զոհ կամ զոհեր կունենանք, մյուս օրը, եթե բախտներս բերի, զոհ չենք ունենա: Մի քանի ամիսը մեկ 4-5-6-օրյա պատերազմ կսանձազերծի, մի կտոր հայրենքի կփախցնի ու նորից կասի ''ребята давайте жить дружно''.
Ինչ-որ մի բան մեր պայքարում սխալ է: Եթե մենք ուզում ենք հավերժացող պատերազմին վերջ տալ, ապա պիտի չորացնենք պատերազմը սնուցող ադրբեջանական նավթի և գազի արտահանումը: Չկա արտահանում, չկա՝ փող: Չկա փող՝ չկա զենք ու բանակ: Ադրբեջանը մի լիտր նավթ ու մի խմ գազ առանց մեր համաձայնության չպիտի կարողանա արտահանել:
Կասենք զոհեր կտանք ու քաղաքական կորուստներ կունենանք: Իսկ հիմա զոհեր չենք տալի՞ս ու քաղաքական կորուստներ չունե՞նք: Ո՞վ դատապարտեց Ադրբեջանին նախահարձակ լինելու համար: Այս տարի արդեն 125 զոհ ենք տվել: Հիմնականում ապրիլի 2-ի մեզ վրա հարձակման ժամանակ: Այս վիճակագրությունը ցույց է տալիս թիրախ-բանակ մարտավարության արատավորությունը: