▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այդ թիթիզությունը տգեղ էր և վանող...Վարդան Հարությունյանը՝ Վարդան Պետրոսյանի մասին

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Նոր տեսա դերասան Վարդան Պետրոսյանի քաջագործության մասին պատմող տեսանյութի առաջին 2,5 րոպեները ու երկու խոսք եմ ուզում ասել․

50-ն անց տղամարդու կողմից դրսեւորված թիթիզությունը տգեղ է եւ վանող։ Հատկապես, եթե այդ թիթիզությունն արվում է այնպիսի լուրջ վայրում, ինչպիսին մարտական դիրքն է։ Տգեղ է, երբ այդ տարիքի տղամարդն անհասկանալի հայհոյանքներ է հղում 18-20-ամյա պատանիներին, անգամ, եթե այդ պատանիները շփման գծի այն կողմում են գտնվում։ Նաեւ տգեղ է, երբ այդ տարիքի տղամարդը ծաղրածուի դեր է ստանձնում։

Որտեղ ուզում է, թող ապրի կամ ապրած լինի քաղքենին, կուզի՝ Փարիզում, կուզի՝ Բեռլինում, կուզի՝ Երեւանում, որ բերմերից էլ նա ելույթներ ունեցած լինի, ինչ փորձությունների էլ ենթարկված լինի, եթե այնքան իմաստնություն չի ունեցել, որ փորձությունը փորձառության վերածի, եթե այնքան իմաստնություն չի ունեցել, որ փարիզներում, բեռլիններում ու երեւաններում տարիքին համընթաց լայնախոհության ու պատասխանատվության դասեր առնի, եթե այնքան իմաստնություն չի ունեցել, որ ծաղրածուությունը եւ դերասանությունը իրար չխառնի նա կշարունակի մնալ քաղքենի՝ ում համար ասֆալտի ֆիդայու կերպարի մեջ մտնելն ավելի քան բնական է։ Նկարվող ասֆալտի ֆիդայի, որն իր անպատասխանատու ցուցամոլությամբ կարող է ոչ միայն հեգնաքի ու ծաղրի առարկա դառնալ (գլուխը քարը, իր գործն է), այլեւ իր գլխին չջարդվող փորձանքի առիթ հանդիսանալ։

Ես ճանաչում եմ հայ ժամանակակից փայլուն մտավորականների, որոնցից որեւէ մեկը իրեն նման բան թույլ չէր տա։ Բայց սարսափում եմ, որ մեզ լավ չճանաչողների համար այս կադրերը կարող են դառնալ մեր ու մեր մտավորականության որակի մասին եզրահանգումներ անելու ուսումնական նյութ։

Մի ուրախացնող բան կար այդ կադրերում․ քաջագործությանն ականատես մեր զինվորների ժպիտները ոչ միայն ծիծաղի չփոխվեցին, այլ մարեցին։

 

Վարդան Հարությունյան

Նշված հատվածը կարող եք դիտել 15-րդ րոպեից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more