«Հայաստանի թվային հեռարձակման անցնելու ու անալոգայինն անջատելու հետեւանքով Հայաստանի մարզային հեռուստաընկերությունները մնացել են առանց լսարանի եւ հայտնվել փակման եզրին: Երեկ նրանք հայտարարությամբ էին հանդես եկել՝ ՀՀ իշխանություններից պահանջելով խնդրին լուծում տալ»:
Եվ գիտե՞ք ինչու. որովհետեւ առեւում ընտրություններ են, եւ եթե մինչ այդ որեւէ բան չփոխվի, ապա «լուրջ խնդիր կունենանք նաեւ նախընտրական շրջանում այլակարծության, այլընտրանքային լրատվության հարցում:
Շատ լավ գիտեք, որ մեր հեռուստաընկերությունը, ինչպես նաեւ այն հեռուստաընկերությունները, որոնք փակման եզրին են կանգնած, օբյեկտիվ լրատվություն են մատուցում, որեւէ օլիգարխի կամ քաղաքական ուժի չեն պատկանում» (Նարինե Ավետիսյան): Մտահոգությունը վեհապանծ է, բան չունեմ ասելու. միայն մի թեթեւակի հիշեցնեմ, որ 2008-ի նախագահական ընտրությունների քարոզչության շրջանում նախագահի թեկնածու Տեր-Պետրոսյանի շտաբը դիմել էր մարզային հեռուստաընկերություններին, որպեսզի սրանք տրամադրեն նախընտրական գովազդային եթերաժամի իրենց գնացուցակը՝ տեսահոլովակ տեղադրելու նպատակով: Մարզային բոլոր (եթե սխալվում եմ՝ ներող) հեռուստաընկերությունները միակամ հրաժարվեցին փող աշխատելուց, - «այլակարծության, այլընտրանքային լրատվության» գլուխը՝ քարը:
Այ էսպիսի անլուրջ պատմություն...»,-գրել է լրագրող Լեռնիկ Դալլաքյանը ֆեյսբուքյան իր էջում։