▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աղաչանքով դիմում եմ Ձեզ՝ իմ կյանքի փրկության համար.մորը կորցրած 21-ամյա աղջնակը օգնության կարիք ունի

Ես խնդրանքով և աղաչանքով դիմում եմ Ձեզ՝ իմ կյանքի փրկության համար: Ես ունեմ լուրջ առողջական խնդիր. իմ լյարդը գրեթե ամբողջությամբ ախտահարված է «Ավյակոկ» կոչվող պարազիտով, որը Հայաստանում հազվադեպ դեպք է:

Այն բժիշկներին, ում ես դիմել եմ՝ բոլորը հրաժարվել են որևէ բան անել՝ ասելով, որ դա այստեղ՝ Հայաստանում, հնարավոր չէ բուժել կամ վիրահատել, միակ ելքը փոխպատվաստումն է այլ երկրում որքան հնարավոր է շուտ:

Ես այդ ուղղությամբ անգամ չմտածեցի, որովհետև դա ինձ համար անհնար էր, փորձեցի ուրիշ բժիշկ գտնել, որը ինձ այստեղ կվիրահատեր և 2016 թ.-ի օգոստոսի 29-ին Էրեբունի բժշկական կենտրոնում կատարվեց վիրահատությունս: Վիրահատության առաջին օրից մինջև այսօր վիճակս չի կայունանում, ավելին՝ ավելի վատ է, քան մինչև վիրահատությունն էր:

2016 թ-ի նոյեմբերի 9-ին նորից հետազոտվեցի: Վիրահատությունը ոչնչով չէր օգնել, նույն խոռոչները դեռ լյարդում էին և դրան ավելացել էր ևս մեկ բարդություն՝ հետվիրահատական լյարդի ԱԲՍՑԵՍ (թարախակույտ): Նույն օրը «Նաիրի» բժշկական կենտրոնում կատարվեց լյարդի դրենավորում, որը պետք է կրեր մշտական բնույթ՝ մինչ փոխպատվաստումը:

Վիճակը մի փոքր կայունացավ: Այսօր՝ դեկտեմբերի 3-ին ես նորից վատ եմ զգում, ջերմություն ունեմ, քանի որ հարկավոր է կատարել նորից լյարդի դրենավորում: Նախորդը արդեն խցանվել է: Մինչ ես զբաղվում եմ թարախակույտը բուժելով՝ պարազիտը քայքայում է լյարդիս մնացած մասը: Ես ընդամենը 21 տարեկան եմ:

Մայրս նոր է մահացել, հայրս վատառողջ է, ինձ հարկավոր է շտապ լյարդի փոխպատվաստում՝ կարճ ժամանակահատվածում, որի համար անհրաժեշտ է 60 հազար դոլար: Խնդրում եմ օգնեք ինձ, որքանով որ կարող եք: Նախօրոք հայտնում եմ Ձեզ իմ խորհին շնորհակալությունը:

Ռուզաննա Դանիելյան…

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ», հաշվեհամար` 11500707069770

Հեռ`. 094-97- 04-21 էլ-հասցե`ruzanna.danielyan.95@mail.ru

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more