▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավտոբուսի վթարից տուժածներին տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել «Զվարթնոցում»

 Հոկտեմբերի 14-ին, ժամը 19:01-ին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք կատարեց ՌԴ ԱԻ նախարարության ՙԱՆ-148՚ օդանավը, որը Հայաստան տեղափոխեց Վլադիկավկազ-Բեսլան շրջանցիկ ավտոճանապարհին ավտոբուսի և բեռնատար մեքենայի բախման հետևանքով վիրավորված 27 քաղաքացիների, ինչպես նաև վթարի հետևանքով զոհված 1954 թ. ծնված Յուրա Պողոսյանի դին:

Օդանավակայանում տուժածներին դիմավորելու էին եկել ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը, ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Արման Ցոլակյանը, ինչպես նաև արտակարգ իրավիճակների, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, առողջապահության նախարարության մի շարք աշխատակիցներ:

ՀՀ ԱԻ նախարար Ա. Երիցյանի կարգադրությամբ` Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում սահմանվել էր ՀՀ ԱԻՆ ՓԾ ղեկավար կազմի և աշխատակիցների հերթապահություն, ծավալվել էին ԱԻՆ բժշկական, հոգեբանական և տեղեկատվական ծառայությունների արձագանքման կետեր, և ժամանող ՀՀ քաղաքացիներին տեղում ցուցաբերվում էր համապատասխան օգնություն:

Վնասվածքներ ունեցող քաղաքացիները շտապօգնության մեքենաներով տեղափոխվեցին բժշկական հաստատություններ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՌԴ ԱԻՆ օդանավով Հայաստան էին տեղափոխվում Հյուսիսային Օսեթիայում տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետեւանքով տուժած 27 ուղեւորներ: Նույն օդանավով Հայաստան էր տեղափոխվում նաեւ պատահարի հետեւանքով զոհված 1954 թ. ծնված Յուրա Պողոսյանի դին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more