▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմեն Ամիրյանը պատասխանել է՝ արդյոք նոր պաշտոն ստանալուց հետո կնոջը ծաղիկներ նվիրել է, թե՞ ոչ

 

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, այսօր «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ, պատասխանելով օգտատերերից մեկի հարցին, որն էր՝ արդյոք նա այլևս ծաղիկներ չի՞ նվիրում իր կնոջը, թե՞ սպասում է` նոր պաշտոնի անցնի և նոր միայն ծաղիկներ նվիրի, պատասխանել է.

«Ցավում եմ, որ մեր հասարակության մեջ ծաղիկներ նվիրելն ու քնքուշ խոսքեր ասելը նման բուռն ռեակցիա կարող են առաջացնել: Սա ևս մշակույթի պակաս է: Մշակույթի միջոցով պետք է հարցը լուծել և այնպես անել, որ մեր կանայք հաճույք ստանան ծաղիկ ստանալիս, իսկ տղամարդիկ քնքուշ խոսքեր շշնջան ծաղիկներ նվիրելիս»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more