▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմավիրում 3 երեխաների հայրը դաժան ծեծի է ենթարկել սիրուհուն. նշանակվել է 50 հազար դրամ տուգանք

1in.am-ը գրում է.Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վահե Խալաթյանի նախագահությամբ ավարտվել է Հայկ Հ.-ի գործի դատական քննությունը:

Արմավիրի մարզի 33-ամյա բնակիչ Հայկ Հ.-ն ամուսնացած է, 3 անչափահաս երեխաների հայր: Բայց ընտանեկան անհամաձայնությունների պատճառով նա ընտանիքից հեռացել, բնակություն է հաստատել մարզի գյուղերից մեկում վարձակալական հիմունքներով ապրող Սյուզաննայի հետ, ապա և Սյուզաննային ծեծի է ենթարկել խանդի հողի վրա:

Հայկ Հ.-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով:

Ընդհանուր իրավասության դատարանի դատական ակտի համաձայն՝ Հայկը Սյուզաննայի հետ ծանոթացել է 2016 թվականի փետրվարին, սկսել է մտերմություն անել նրա հետ:

Սյուզաննա Ս.-ն նախկինում երկու անգամ ամուսնացած էր՝ Վանաձորի երկու բնակիչների հետ: Նա ամուսնալուծվել ու տեղափոխվել էր Արմավիրի մարզ, ապրում էր վարձակալած տանը: Այդ գյուղում Սյուզաննան մոտ մեկ տարի մտերմություն էր արել գյուղի երիտասարդներից՝ Ստեփանի հետ: Բայց տղայի ծնողները, իմանալով, որ Սյուզաննան նախկինում երկու անգամ ամուսնացած-բաժանված է, թույլ չեն տվել, որ իրենց տղան ամուսնանա Սյուզաննայի հետ կամ շարունակի մտերմությունը:

Հայկ Հ.-ն, մտերմանալով Սյուզաննայի հետ, մարտ ամսից նրա հետ փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ է մտել: Միասին ապրել են Սյուզաննայի վարձած տանը:

Մարտի 25-ին Սյուզաննան որոշել է այցելել իր նախկին ամուսնու ծնողներին: Այդ մասին նա հայտնել է Հայկին, վերջինս էլ ասել է, թե չի ցանկանում տանը մենակ մնալ, հետևաբար ինքն էլ այդ ընթացքում կգնա իր գյուղը՝ իր ընտանիքին այցի:

Ժամը 16-ի սահմաններում Հայկը դուրս է եկել տանից: Սակայն կասկածելով, որ Սյուզաննան շարունակում է հանդիպել նախկին սիրածի՝ Ստեփանի հետ, Հայկը որոշել է մնալ, թաքնվել ու հետևել Սյուզաննային:

Նա թաքնվել է բակում դրված չօգտագործվող սառնարանի հետևում ու սպասել է իրադարձությունների հետագա զարգացմանը:

Սյուզաննան ժամը 20-ի սահմաններում զանգել է Ստեփանին: Ըստ Սյուզաննայի՝ Ստեփանին զանգել է, որ ճանապարհածախսի համար 200 դրամ խնդրի:

Բարեսիրտ Ստեփանը անմիջապես արձագանքել ու շտապել է Սյուզաննայի վարձակալած տուն: Հանդիպել են բակում: Բայց այդ հանդիպումը չի շարունակվել, քանի որ անհամբեր Հայկը դուրս է վազել սառնարանի հետևից, Սյուզաննային մեղադրել է անհավատարմության, իրեն դավաճանելու համար ու վիճել է նրա հետ:

Վեճը շարունակվել է ննջասենյակում, որտեղ Հայկը խանդի հողի վրա բռունցքներով հարվածներ է հասցրել Սյուզաննային, եղունգներով ճանկռել է նրա դեմքն ու պարանոցը՝ նրա առողջությանը պատճառելով թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ՝ արյունազեղումներ, ճանկռվածքներ ու քերծվածքներ:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more