▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արցախում թշնամական օդուժի դեմ շարունակելու են պայքարել հովիվները

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

Հայ-ռուսական հակաօդային պաշտպանության միասնական համակարգը Արցախի տարածքում չի գործելու: Այս մասին նշված է ՀՀ ՊՆ տեղեկանքում: Հիշեցնեմ, որ միասնական հակաօդային պաշտպանության համակարգի ներդրման մասին համաձայնագիր Հայաստանն ու Ռուսաստանը կնքել են 2015-ի դեկտեմբերի 23-ին:
Դժվար է ասել, թե պահանջե՞լ է արդյոք հայկական կողմը ռուսներից, որ այդ համաձայնագիրը գործի նաև Արցախի տարածքում, հետևաբար դժվար է ասել՝ ռուսնե՞րն են մերժել, թե՞ մենք չենք էլ առաջարկել: Փաստն այն է, որ առնվազն Արցախում թշնամական օդուժի դեմ շարունակելու են պայքարել հովիվները: Իմ կարծիքով՝ վաղուց ժամանակն է, որպեսզի հովիվները հատուկ մարտական պատրաստվածության դասընթացներ անցնեն, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության կուրսեր և սարերը բարձրանան առնվազն լեյտենանտի աստղերով ու պարտադիր զենքով, քանի որ քարով հակառակորդի թռչող սարք խոցելը մի տեսակ անհարմարավետ է:


Հովիկ Աֆյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more