|
Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը.
«Շուշիում հայտարարեցիր՝ Արցախը Հայաստան է և վերջ, սակայն պատերազմից հետո վախենում ես Արցախ գնալ։ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպման ժամանակ բացակայում է Արցախի դրոշը, գուցե Արցախն արդեն միացրե՞լ ես Հայաստանին, տեղյակ չենք։ Ալիևը ստեղծել է Արևելյան Զանգեզուրի տնտեսական գոտին, Ադրբեջանի Միլլի Մեջլիսում ելույթներ են հնչել, որ Զանգեզուրը, Երևանը ադրբեջանական հին տարածքներ են, Նիկոլ Փաշինյանն էլ զբաղված է իր քայլարածներին բարձր պաշտոններով պարգևատրելով։ Ամեն ժողովուրդ արժանի է այն իշխանությանը, որին ինքն է ընտրել։ Խորհրդարանական ընտրությունները լեգիտիմ չեն, դրանք կեղծված են, վարչական ռեսուրսներն անխնա օգտագործվել են, սակայն ընտրողների մի մասը, 400-500 հազար ընտրող, քվեարկել է պատերազմ հրահրած, պատերազմում խայտառակ պարտված, Արցախի փաստացի անկախությունը, Արցախի մեծ տարածքները կորցրած, հազարավոր զոհերի, 11 հազար վիրավորի, բազում անհետ կորածների ու գերիների համար գերագույն գլխավոր պատասխանատուին և մեղավորին։ Դե, վայելե՛ք ձեր ընտրության ծանր հետևանքները»: |
«Արայիկ Հարությունյանի հետ հանդիպմանը բացակայում է Արցախի դրոշը». Ոսկան Սարգսյան
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more



