▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արարատ Խանդոյանի պաշտպանն ահազանգում է ճնշման մասին

«Սասնա ծռեր»-ի անդամ Արարատ Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանի հայտարարությունը

Հերթական անգամ տեղի է ունենում Մարդու իրավունքների կոպիտ ոտնահարում։ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Չիչոյանը առանց Արարատ Խանդոյանի և նրանց պաշտպանների անցկացրել է վերաքննիչ բողոքի քննություն։

Դատարանը դատական նիստը նշանակել է հոկտեմբերի 12-ին, ժամը 14.00-ին, իսկ պաշտպան Արա Ղարագյոզյանը դատական նիստի վերաբերյալ ծանուցագիրը ստացել է հոկտեմբերի 13-ին, ժամը 17.00-ին։ Դրանից բացի, 11.10.2016 թ Արարատ Խանդոյանը դիմում էր գրել և ցանկություն էր հայտնել դատական նիստին մասնակցելու։

Կոպտորեն դատարանը խախտել է ՄԻԵԿ-ի 6-րդ հոդվածը, արդար դատաքննության իրավունքը։ Պաշտպանական կողմը գտնում է՝ սա հերթական ճնշումն է քաղաքական բանտարկյալի նկատմամբ։ Դատարանը ապացուցում է այս քայլով, որ նա ոչ թե արդարադատություն է իրականացնում, այլ կատարում է քաղաքական պատվեր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more