Hraparak.am-ը գրում է.
Մեզ հասած տեղեկություններով՝ «Արարատ» հեռուստաընկերության վաճառքի գործարքը չի կայացել։ Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ՀՀԿ-ին պատկանող «Արարատ» ՀԸ վաճառքի շուրջ բանակցություններ էին գնում «Արմենիա» հեռուստաընկերության նախկին սեփականատեր Բագրատ Սարգսյանի հետ, սակայն գործարքը չի կայացել, քանի որ Բ․ Սարգսյանը չի համաձայնել հեռուստաընկերության լուրերի բլոկը թողնել ՀՀԿ-ին։ Բանն այն է, որ ՀՀԿ- ն չի կարողանում հեռուստաընկերությունը պահել, ու աշխատակիցներին հայտարարել են, որ 70 տոկոսին կրճատելու են, ուստի առաջարկել են մինչեւ դեկտեմբեր աշխատանք գտնել։
Նյութը` սկզբնաղբյուր կայքում