▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առաջարկել են հայերենը գիտական լեզու դարձնել

Վերջերս ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ նախկին պատգամավոր Հրանտ Բագրատյանը հայոց լեզվի մասին գրառում էր կատարել ու առաջարկել էր զարգացնել այն:

-Միջնադարում ունեցել ենք 60000 բառ։ Ոչ մի անգլերեն մեզ չէր հասնի։ Հիմա մենք ունենք 100000, իսկ նրանք 1000000,-գրել էր նա:

Լեզվաբանա Լավրենտի Միրզոյանը հակադարձում է.

-Հրանտ Բագրատյանի առաջարկն ընդունելի չէ: Նա մեզ վիրավորում է: Մեր լեզուն ոչ թե աղքատ, այլ հարուստ է: Եթե այդպես չլիներ, ինչո՞ւ պետք է Բայրոնը գնար Մխիթարյան միաբանություն՝ հայերեն սովորելու: Նույնը նաև Ստենդալի, Տոլստոյի, Չայկովսկու դեպքում: 1960-ական թվականներին անգամ առաջարկել են հայերենը գիտական լեզու դարձնել, սակայն, հաշվի առնելով բարդությունները՝ չդարձավ:

Միայն Հովհաննես Բարսեղյանի ուղղագրական-ուղղախոսական-տերմինաբանական բառարանը 135.000 բառ է պարունակում: Մոռանո՞ւմ եք, որ լեզուն հարստանում է գիտության, գրականության շնորհիվ: Օրինակ՝ մենք օվկիանոսագիտության տերմիններ չենք օգտագործում: Նույնը հրթիռաշինության, տիեզերագնացության դեպքում:

Տեսեք, եթե աշխարհի տեղանուններին, գետերին, լճերին ավելացնենք ացի, եցի ածանցներն ավելացնենք, նոր բառեր կկազմվեն: Ահռելի թիվ կլինի:

-Բագրատյանն ունի «Հասարակություն և պետություն» գիրքը, որտեղ լրիվ ռուսերեն տերմիններ են.ռեսուրս(հայերեն՝ պաշար), ագրեսոր(հայերեն՝ նախահարձակ), ֆեոդալիզմ(հայերեն՝ ավատատիրություն): Ուրեմն, մեր հայերեն գանձարանային բառը լավը չէ՞, պետք է Բագրատյանի ֆիսկա՞լն օգտագործեմ: Դեֆիցիտն ավելի լա՞վ է, քան հայերեն պակասո՞րդը: Ասում է՝ բանկը թարգմանում էին սակարան: Բայց մոռանում է, որ սակարանը ոչ թե բանկը, այլ բիրժան է, բորսան: Մարդը լեզվի մասին է խոսում՝ ոչ մի օրինաչափություն չպահելով,-նշեց լեզվաբանը:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more